Աշիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշիկ Մանուկյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1903(1903-10-10)[1]
ԾննդավայրԱխալցխա
Մահացել էհունվարի 10, 1977(1977-01-10)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1929)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1963)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրAmtorg Trading Corporation[1], Արտաքին առևտրի համառուսական ակադեմիա[1], Q4127524?[1] և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Աշիկ Ավետի Մանուկյան (հոկտեմբերի 10, 1903(1903-10-10)[1], Ախալցխա - հունվարի 10, 1977(1977-01-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա)։ 1930-1935 թվականներին Ամերիկա-խորհրդային բաժնետիրական ընկերության (Ամտորգ) տնտեսական վարչության պետ Նյու Յորքում։ 1935 թվականից ԽՍՀՄ արտաքին առևտրի մենաշնորհի ինստիտուտի տնօրեն։ 1939-1941 թվականներին և 1947-1956 թվականներին գիտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ դասախոսել Արտաքին առևտրի ինստիտուտում և Արտաքին առևտրի ակադեմիայում։ 1956 թվականից ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի սեկտորի վարիչ։ Եղել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու բանակցությունների տնտեսական փորձագետ ու խորհրդական, ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտի, ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպիչներից։ Գիտական աշխատությունները (թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով) վերաբերում են համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի պրոբլեմների ուսումնասիրությանը։

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 253—254.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիկ Մանուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253