Աշակերտական խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշակերտական խորհուրդ, դպրոցական կամ արտադպրոցական գործունեություն է աշակերտների համար ամբողջ աշխարհում։ Այն կազմվում է մի խումբ աշակերտներից, որոնց գլխավորում է Աշակերտական խորհրդի նախագահը։ Խորհուրդը հիմնականում առաջնորդվում է կանոնադրությամբ։

Աշակերտական խորհրդի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտական խորհուրդն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքով, հետաքրքրություններով ու մտքերով ուսուցիչների կամ տնօրենի հետ։ Աշակերտական խորհուրդն օգնում է նաև կազմակերպել համադպրոցական միջոցառումներ և կատարել դպրոցական բարեփոխումներ։

Աշակերտական խորհուրդները տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աշկերտական խորհուրդները յուրաքանչյուր դպրոցում ընտրվում են ամեն տարի, դրանց ընտրում են աշակերտները, թեկնածուները նույնպես առաջադրվում են աշակերտների միջից։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում Աշակերտական խորհրդի անդամներին հիմնականում ընտրում են ուսուցիչները։ Գոյություն ունի կապ մարզերի դպրոցների միջև։

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտական խորհուրդներն Ինդոնեզիայում պաշտոնապես ստեղծում է կառավարությունը և կոչվում է OSIS։ Ամեն տարի ամեն դպրոցից ընտրվում է 36 աշակերտ, ովքեր մասնակցում են OSIS-ի որակավորման։ Նախագահը ընտրվում է քվեարկության միջոցով։

Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտական խորհուրդների մասնակիցները Ֆիլիպիններում ընտրվում են աշակերտների կողմից քվեարկության միջոցով։ Ֆիլիպիններում աշակերտներին հարկադրում են քվեարկել ժողովրդավարական եղանակով։

Իսրայել[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելում աշակերտական խորհուրդները գործում են 1993 թվականից սկսած։ Մասնակիցներն ընտրվում են քվեարկության միջոցով։ Նրանք մասնակցում են խորհրդարանի զանազան հանդիպումներին, որոնք կապ ունեն երիտասարդության հետ։ Օրինակ՝ երեխաների իրավունքների, բռնության և այլ վտանգների մասին։ 2012 թվականին Իսրայելի Ազգային Աշակերտական խորհուրդը անցկացրեց Միջազգային Երիտասարդական Առաջնորդության Համաժողով «Առաջնորդությունը վերցրեք» կարգախոսով։