Անցուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցուղի (լատ. canalis — խողովակ), անցուղի, ինֆորմացիայի տեսությունում, ինֆորմացիայի հաղորդման սարք։ Ինֆորմացիայի տեսության մեջ վերացարկվում են անցուղու ֆիզիկական կոնկրետ բնույթից և հաշվի առնում հնարավոր վիճակների թիվը, որով պայմանավորվում է ինֆորմացիայի կուտակման կամ հաղորդման նրա ունակությունը։ Անցուղիում առկա աղավաղումների և աղմուկների (խանգարումների) հետևանքով ընդունված ազդանշանը տարբերվում է հաղորդված ազդանշանից, այնպես որ -ը կարող է նույնացվել սխալ (չհաղորդված, բայց հնարավոր) ազդանշանի հետ։ Այդպիսի ընդհանրացված անցուղու բնութագրերն են. մուտքում և ելքում հնարավոր ազդանշանների բազմությունները («այբուբենները»), և պայմանական հավանականությունների համախումբը, որոնցից առաջինը ազդանշանի ընդունման հավանականությունն է, եթե հաղորդվել է -ը, իսկ երկրորդը՝ ազդանշանի հաղորդման հավանականությունը, եթե ընդունվել է -ը։ Վիճակագրական իմաստով -ը բնորոշում է խանգարումները անցուղիում, մինչդեռ գնահատում է հաղորդված ազդանշանի անորոշությունը, երբ ընդունվել է -ը։ Անցուղիով ինֆորմացիա հաղորդելու հնարավորությունը քանակապես բնութագրվում է անցուղու թողունակությամբ։ Ըստ Շենոնի, խանգարումներ պարունակող ընդհատ անցուղու համար այն հավասար է հաղորդման առավելագույն արագությանը՝ , որտեղ մուտքի «այբուբենը» բնորոշող էնտրոպիան է, -ը միջին ոչ հուսալիությունը գնահատող պայմանական էնտրոպիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231