Անցել է փոքրիկը, անցել է
| Անցել է փոքրիկը, անցել է Gone Baby Gone |
|
| Ժանր | Դրամա, ոճիր, առեղծված |
|---|---|
| Երկիր | Միացյալ Նահանգներ |
| Թվական | 2007 |
| Պրեմիերա | Սեպտեմբերի 5, 2007 |
| Լեզու | Անգլերեն |
| Ռեժիսոր | Բեն Աֆլեք |
| Պրոդյուսեր | Շոն Բեյլի, Չայ Քարթեր, Դավիդ Քրոքեթ |
| Սցենարիստ(ներ) | Բեն Աֆլեք, Աարոն Սթոքարդ |
| Դերակատարներ | Մորգան Ֆրիման, Միշել Մոնագան, Քեսի Աֆլեք |
| Օպերատոր | Ջոն Թոլ |
| Երաժշտություն | Հարի Գրեգսոն-Վիլիամս |
| Մոնտաժ | Վիլիամ Գոլդենբերգ |
| Տևողություն | 114 րոպե |
| Բյուջե | $ 19 000 000 |
| Շահույթ | $ 34 619 699 |
| IMDb | ID 0452623 |
«Անցել է, փոքրիկը, անցել է»-ն 2007թ. ամերիկյան քրեական դրամա ֆիլմ է: Ռեժիսորն է Բեն Աֆլեքը, ով նաև սցենարի հեղինակ է Աարոն Սքոթարդի հետ համատեղ: Սցենարը գրվել և նկարահանվել է Դեննիս Լեհեյնի համանուն ստեղծագործության` «Անցել է փոքրիկը, անցել է» վեպի հիման վրա: Գլխավոր դերերում եմ Բեն Աֆլեքի եղբայր Քեսի Աֆլեքը, Միշել Մոնագանը, Մորգան Ֆրիմանը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2007թ. սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայում Դովիլի կինոփառատոնի ժամանակ:
Ֆիլմում բոստոնցի երկու մասնավոր դետեկտիվներ (Աֆլեք և Մոնագան) հետախուզում են մի աղջնակի առևանգումը` աղջկա բարեկամների խնդրանքով, քանի որ նրանք կապեր ունեն հանցավոր տարրերի հետ: Ֆրիմանը կատարում է Բոստոնի ոստիկանապետի դերը: Դեպքերը զարգանում են, ազդելով հետախուզության ընթացքի և դետեկտիվ զույգի հարաբերությունների վրա: