Անրի Նավիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Նավիե
Henri Navier
Ծնվել էփետրվարի 10, 1785(1785-02-10)[1][2][3][…]
Դիժոն
Մահացել էօգոստոսի 21, 1836(1836-08-21)[1][2][4][…] (51 տարեկան)
Փարիզ[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Navier
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, տնտեսագետ, մաթեմատիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads, ճարտարագետ և քաղինժեներ
Հաստատություն(ներ)Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց և Պոլիտեխնիկական դպրոց
Գործունեության ոլորտմեխանիկա
ԱնդամակցությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարԺոզեֆ Ֆուրիե
Պարգևներ
 Claude-Louis Navier Վիքիպահեստում

Կլոդ Լուի Մարի Անրի Նավիե (ֆր.՝ Claude Louis Marie Henri Navier, փետրվարի 10, 1785(1785-02-10)[1][2][3][…], Դիժոն - օգոստոսի 21, 1836(1836-08-21)[1][2][4][…], Փարիզ[5]), ֆրանսիացի ինժեներ և գիտնական։

Եղել է Ֆրանսիայի ԳԱ անդամ (1824Կամուրջների և ճանապարհների դպրոցի (1820 թվականից) և Պոլիտեխնիկական դպրոցի (1831 թվականից) պրոֆեսոր։ Հայտնի է շինարարական մեխանիկայի, նյութերի դիմադրության և առաձգականության տեսության, հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի բնագավռի աշխատանքներով։ Առաջինն է արտածել ուղիղ և կոր չորսուների կորացած առանցքի հավասարումը՝ ծռման դեպքում, հետագոտել է ուղղանկյուն թիթեղների ծռումը, տվել առաձգական մարմնի շարժման և հավասարակշռության ընդհանուր հավասարումները, մշակել կախովի կամուրջների վերլուծական հաշվարկման մեթոդը, ստացել անսեղմելի մածուցիկ հեղուկի շարժման հավասարումները(Նավիե-Ստոքսի հավասարում)։ Հեղինակ է մեխանիկայի մի շարք դասագրքերի, ինչպես նաե նյութերի դիմադրության դասընթացի, որը տարիներ շարունակ եղել է ինժեներ-շինարարների և մեքենաշինարարների հիմնական ձեռնարկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Նավիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 195