Անտուան Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Բարի
Bonnat08.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Antoine-Louis Barye
Ծնվել է 24 սեպտեմբերի 1795
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Մահացել է 25 հունիսի 1875
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիա
Ժանր(եր) քանդակագործություն, գեղանկարչություն
Գործունեություն քանդակագործ, գեղանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Բարի Անտուան Լուի (ֆր.՝ Antoine-Louis Barye, 24 սեպտեմբերի 1795, Փարիզ - 25 հունիսի 1875, Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ և գեղանկարիչ։ Փարիզի Գեղարվեստի ակադեմիայի անդամ (1868 թ.), ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Անտուան Բարին կենդանիներին պատկերող սուր դիտողականությամբ և դինամիզմով, դիպուկ բնորոշումներով կերտված արձանների, արձանախմբերի հեղինակ է․ «Կոկորդիլոս հոշոտող վագրը» (1831 թ., Լուվր, Փարիզ), «Առյուծ» Փարիզի Հուլիսյան կոթողի խարսխին (1836 թ.), գիշատիչների չորս խումբ՝ Մարսելի արվեստի թանգարանի առջև (1868 թ., բոլորն էլ բրոնզաձույլ)։ Ունի նաև բնանկարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png