Անտուան Անրի Բեքերել
| Անտուան Անրի Բեքերել | |
|---|---|
(ֆիզիկոս) |
|
| ԱԱՀ՝ | Անտուան Անրի Բեքերել |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 15, 1852 |
| Ծննդավայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 25, 1908 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Անտուան Անրի Բեքերել (ֆր.` Antoine Henri Becquerel, ծնվ. 1852 թ. դեկտեմբերի 15-ին Փարիզում,- մահ. 1908 թ. օգոստոսի 25-ին Փարիզում), ֆրանսիացի ֆիզիկոս։
Անտուան Անրի Բեքերելը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։ Բեքերելը 1874 թ. ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1876 թ. դասավանդել է նույն դպրոցում։ 1892 թ. նա դարձել է Փարիզի բնագիտապատմական թանգարանի, 1895 թ.՝Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1908 թ. ընտրվել է Փարիզի գիտությունների ակադեմիայի նախագահ։Անրի Բեքերելն զբաղվել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան հարցերի ուսումնասիրությամբ։ 1896 թ. հետազոտելով լուսարձակող տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թղթի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը, որի համար 1903 թ. արժանացել է Նոբելյան Մրցանակի։ Նա ուսումնասիրել է նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆիզիոլոգիական ազդեցությունը։
Միավորների միջազգային համակարգում Բեքերելի անունով է կոչվել Ռադիոակտիվության միավորը (Բք)։
1 Բք այն ռադիոակտիվությունն է, երբ 1 վայրկյանում տեղի է ունենում ռադիոակտիվ տրոհման 1 գործողություն [1Բք= վ-1]
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 156