Անտոնի Յուզեֆ Ռոլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի Յուզեֆ Ռոլլե
լեհ.՝ Józef Apolinary Rolle
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1830(1830-09-26)
ԾննդավայրՌոլյա, Շառգորոդի շրջան, Ուկրաինա
Մահացել էհունվարի 24, 1894(1894-01-24) (63 տարեկան)
Մահվան վայրԿամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԿամենեց-Պոդոլսկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և հոգեբույժ
ԱնդամությունԿրթության բարեկամների Պոզնանի ընկերություն և Ուսուցման ակադեմիա
 Józef Apolinary Rolle Վիքիպահեստում
Անտոնի Յուզեֆ Ռոլլե

Անտոնի Յուզեֆ Ռոլլե (կեղծանունը՝ D-r Antoni J., սեպտեմբերի 26, 1830(1830-09-26), Ռոլյա, Շառգորոդի շրջան, Ուկրաինա - հունվարի 24, 1894(1894-01-24), Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն), լեհ-ուկրաինական հոգեբույժ, գրող, պատմաբան, հայագետ։ Հայրը ֆրանսիացի է, մայրը՝ հայ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է հայ վերաբնակների մեծ բարեկամը։ Բժիշկ լինելով հանդերձ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի Լեհաստանի և Մոլդովայի հայկական գաղթօջախների կյանքը, պատմությունը, մշակույթը։ Քաջածանոթ է եղել առկա գրականությանը, ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր և իր գիտելիքներն ու տաղանդը ծառայեցրել Պոդոլիեի քաղաքների ու բնակավայրերի ուսումնասիրության գործին։ Պոդոլիեի վերաբերյալ իր բազմաթիվ պատմագրական և գեղարվեստական ստեղծագործություններում տվել է կարևոր տեղեկություններ հայկական գաղթօջախներ Կամենեց-Պոդոլսկի, Բարի, Ժվանեցի և այլ բնակավայրերի մասին։

Նրա ստեղծագործություններից են «Մոլդովիայի ծայրագավառների պոդոլյան ամրոցները», հ. 1-3, 1880, «Ծայրագավառային քաղաքի ճակատագիրը», «Խաչի ներքո», «Վարդապետը» (լույս է տեսել նաև հայերեն, Բաքու, 1903)։ Համոզիչ կերպով նկարագրել է 18-րդ դարում հայերի դերը Կամենեցի հասարակական-քաղաքական կյանքում։ Ըստ նրա, հայերը գլխավորել են մագիստրատը, ամրոցի պարետությունը, հայեր Յա. Շահինը և Տեր-Գաբրալևիչը ընտրվել են պատգամավորներ, Վարշավայի սեյմում իրենց քաղաքի իրավունքները պաշտպանելու համար։

Մահացել է 1894 թվականին։ Աճյունաքարը դրված է լեհական Մայր տաճարում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարություն Մինասյան (2001). 16-19-րդ դարերի լեհահայ բժիշկները. Երևան: «Զանգակ-97». էջ էջ 49.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Յուզեֆ Ռոլլե» հոդվածին։