Անտոնեն Դեբիդուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնեն Դեբիդուր
Élie Debidour
Ծնվել էհունվարի 31, 1847(1847-01-31)[1][2][1][…]
Nontron
Մահացել էփետրվարի 21, 1917(1917-02-21)[2][3] (70 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան
Պաշտոն(ներ)municipal councillor? և municipal councillor?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
Պարգևներ

Անտոնեն Դեբիդուր (ֆր.՝ Élie Louis Marie Marc Antonin Debidour, հունվարի 31, 1847(1847-01-31)[1][2][1][…], Nontron - փետրվարի 21, 1917(1917-02-21)[2][3], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան։

1906 թվականից ղեկավարել է Սորբոնի համալսարանի քրիստոնեության պատմության (նոր շրջան) ամբիոնը։ «Եվրոպայի դիվանագիտական պատմությունը Վիեննայի կոնգրեսից մինչև Բեռլինի կոնգրեսը (1814 - 1878 թվականներ)» աշխատության մեջ ռադիկալ-հանրապետական Դեբիդուրը կարևոր նշանակություն է տվել հեղափոխություններին, ազգային-ազատագրական շարժումներին՝ նշելով դրանց առաջադիմական դերը։ Հանդես գալով դիկտատուրայի վարչակարգի և նվաճողական պատերազմների դեմ՝ գերագնահատել է, սակայն, բուրժուական դեմոկրատիայի (ամենից առաջ՝ ֆրանսերեն) հնարավորությունները։ «Կաթոլիկ եկեղեցին և պետությունը Երրորդ հանրապետության ժամանակ, 1870-1906 թվականներ» աշխատության մեջ հետազոտել է եկեղեցու ու պետության փոխհարաբերությունները Ֆրանսիայում, վճռականորեն պաշտպանել աշխարհիկ կրթության և պետությունից եկեղեցու անջատման գաղափարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 322