Անտեսանելի երեխաները
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Անտեսանելի երեխաները |
|
| Երկիր | Ֆրանսիա,Իտալիա |
|---|---|
| Ռեժիսոր | Մեհդի Շարեֆ Էմիր Կուստուրիցա Սփայք Լի Կատյա Լունդ Ջորդան Սքոթ Ռիդլի Սքոթ Ստեֆանո Վեներուզո Ջոն Վու |
| Սցենարիստ(ներ) | Դիեգո Դե Սիլվա Ստրիբոր Կուստուրիցա Չինկե Լի |
| Դերակատարներ | Երեխաներ |
| Տևողություն | 153 րոպե |
Անտեսանելի երեխաները ( անգլերեն՝ All the Invisible Children) 2005 թվականի ալմանախ ֆիլմ է երեխաների մասին, բաղկացած 7 կարճամետրաժ ֆիլմերից, որոնք նկարահանված են տարբեր ռեժիսորների կողմից։ Ֆիլմն իրենից ներակայացնում է UNICEF և WFF-ի համաշխարհային նախագծի մի մաս։
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Երեխաներն ամենաշատը կարիք ունեն ուշադրության և հոգատարության, սակայն կյանքը նրանցից շատերի հանդեպ դաժան է գտնվել։ Յոթ աշխարհահռչակ ռեժիսորներ իրարից անկախ նկարահանել են ֆիլմեր, որոնցում նկարագրված է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մանուկների ողբերգական դրությունը։
[խմբագրել] Էպիզոդներ
- «Tanza» Ռեժիսոր. Մեհդի Շարեֆ
Էպիզոդում մի խումբ աֆրիկացի երեխաներ վրեժխնդիր են լինում իրենց հողերը գրաված ցեղախմբից։
- «Blue Gypsy» Ռեժիսոր. Էմիր Կուստուրիցա
Էպիզոդ ուղղիչ աշխատանքային գաղութի երեխաների կյանքի մասին։ Նրանցից մեկը, ազատություն ձեռք բերելով, հանգամանքների բերումով կրկին գողություն է անում և փախուստի դիմելով իրեն հետապնդողներից, կրկին հայտնվում է արդեն հարազատ դարձած գաղութում։
- «Jesus Children of America» Ռեժիսոր. Սփայք Լի
Էպիզոդում նկարագրված է ՁԻԱՀ ով հիվանդ թմրամոլների դեռահաս դստեր հալածանքները, որի արդյունքում նա հայտնվում է առողջության կենտրոնում։
- «Bilu e Joao» Ռեժիսոր Կատյա Լունդ
Էպիզոդ քրոջ և եղբոր մասին, որոնք շիշ և մետաղ հանձնելով գոյատևում են մեգապոլիսի փողոցներում։
- «Jonathan» Ռեժիսոր Ջորդան Սքոթ և Ռիդլի Սքոթ
Էպիզոդ մարտական գործողություններ լուսաբանող «երեխայի» մասին։
- «Ciro» Ռեժիսոր Ստեֆանո Վեներուզո
Էպիզոդ երկու երեխաների մասին, որոնք իրենց ապրուստը վաստակում են գողությամբ։
- «Song Song and Little Cat» Ռեժիսոր Ջոն Վու
Էպիզոդ երկու աղջիկների մասին։ Նրանցից մեկն ապրում է շքեղության մեջ, իսկ մյուսը` պապի հետ ծայրահեղ աղքատության մեջ։ Առաջինի դեն նետած տիկնիկը դառնում է երկրորդի կյանքի միակ ուրախությունը։ Պապի մահանալուց հետո նա ծաղիկ վաճառելով է գոյությունը քարշ տալիս։
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
Ֆիլմից ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են կարիքավոր երեխաների օգնության ֆոնդ։
Ֆիլմը վերջանում է Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանից բերված խոսքով՝ «Բոլոր մեծահասակները ժամանակին երեխաներ են եղել, սակայն նրանցից քչերն են դա հիշում»։