Անտառվերականգնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևադարձային ծառերի տնկիները հատուկ ջերմոցում, Կոլումբիա

Անտառվերականգնում, նախկին անտառածածկ տարածքներում անտառի վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներ։ Աման խնդիրն է անտառային էկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը։ Անտառվերականգնումը կատարվում է արդյունաբերական նշանակության ծառատեսակներով ու թփերով՝ առաջնությունը տալով սերմնային վերարտադրությանը կամ անտառային տնկարկի ստեղծմամբ։ Անտառվերականգնումն ընդգրկում է անտառտնտեսվարման աշխատանքներ՝ սերմնաբուծություն, տնկարանային տնտեսության վարում (տնկիների և սերմնաբույսերի աճեցում), հողի նախապատրաստում, անտառտնկում, ոռոգում, ագրոտեխնիկական սպասարկում և խնամք։ Անտառի ծառատեսակների վերականգնումը բնական ճանապարհով իրականացնելու համար կատարում են վերականգնողական անտառհատումներ դրանք զուգակցելով բնական վերականգնմանն օժանդակող միջոցառումներով։

Անտառվերականգնումը կարգավորվում է Հայաստանի անտառային օրենսգրքով (2005)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։