Անջելո Սկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելո Սկոլա
Angelo Scola
Angelo scola 07 2005.jpg
Վենետիկի պատրիարք
Ստանձնեց պաշտոնը՝ հունվարի 5, 2002
Լքեց պաշտոնը՝ ---
Այլ տիտղոսներ՝ Կարդինալ
Նախորդող՝ Մարկո Չե
Հաջորդող՝ ---
Ծննդյան օր՝ նոյեմբերի 7, 1941
Ծննդավայր՝ Մալգրատե, Լոմբարդիա, Իտալիա
Հայր՝ Կարլո Սկոլա
Մայր՝ Ռեջինա Կոլոմբո

Անջելո Սկոլա (իտալ.՝ Angelo Scola) (ծ. նոյեմբերի 7, 1941, Մալգրատե, Իտալիա) ― Կաթոլիկ եկեղեցու ականավոր գործիչ, փիլիսոփա, աստվածաբան, կարդինալ, Վենետիկի պատրիարք։

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է Լոմբարդիայի մի փոքրիկ քաղաքում՝ Մալգրատեում, վարորդի ընտանիքում։ Կրոնական կրթությունը ստացել է Միլանի հոգևորական համալսարանում, որտեղից ստացել է քրիստոնեական փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1970 թ. ձեռնադրվում է քահանա Իտալիայի Տերամո քաղաքում, իսկ 1991-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից նշանակվում է Գրոսսետոյի եպիսկոպոս։

[խմբագրել] Եպիսկոպոսություն և պատրիարքություն

Որպես Գրոսսետոյի եպիսկոպոս, հիմնական ուշադրությունը դարձնում էր երեխաների և երիտասարդության կրթության հարցերին, ընտանիքի խնդիրներին։ Մի շարք աշխատությունների հեղինակ է։

2002թ. հունվարի 5-ին նշանակվում է Վենետիկի պատրիարք, իսկ 2003հոկտեմբերի 21-ին՝ նաև կարդինալ։ Մասնակցել է 2005 թվականի կոնկլավում, որի հետևանքով Հռոմի պապ ընտրվեց Բենեդիկտոս XVI-ը։ Բավական ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցու ներքին գործերի վրա և որոշ մասնագետների կարծիքով, Անջելո Սկոլան հաջորդ պապը դառնալու մեծ հավանականություն ունի։

Նախորդող
Մարկո Չե
Վենետիկի Պատրիարք
Անջելո Սկոլա

2002 -
Հաջորդող
---
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով