Անջելո Էֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելո Էֆրիկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 20, 1913(1913-10-20)[1][2][3][…]
Տրևիզո, Վենետո, Իտալիա[4]
Երկիր Իտալիա,  Հայաստան և  Իտալիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 30, 1982(1982-10-30)[1][2][3][…] (69 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4]
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ և ջութակահար
Գործիքներջութակ

Անջելո (Վահան) Հակոբի Էֆրիկյան (հոկտեմբերի 20, 1913(1913-10-20)[1][2][3][…], Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] - հոկտեմբերի 30, 1982(1982-10-30)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), ջութակահար, դիրիժոր, երաժիշտ-հետազոտող։

Դերասանուհի Լաուրա Էֆրիկյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելո Էֆրիկյանը ծնվել է Իտալիայի Տրևիզո քաղաքում, 1913 թվականին։ 6 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել Լուիգի Ֆեռոյի մոտ։ Սովորել է Պադուայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է այդ բնագավառում։ Իրավաբանի կարիերան կիսատ է թողել և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո դարձել է դիրիժոր։

Անջելո Էֆրիկյանը ճանաչվել է որպես Վիվալդիի երկերի հայտնաբերող (452 կոնցերտ), խմբագիր և լավագույն մեկնաբան։ Գտել, վերծանել և հնչեցրել է նաև Ջ. դա Վենոզայի, Յա. Պերիի, Բ. Գալուպպիի, Լ. Բոկկերինիի, Պ. Լոկատելլիի, Բ. Մարչելլոյի և այլոց երկերի։ Եղել է Բոլոնիայի «կոմունալե» օպերային թատրոնի, «Ի ֆիլարմոնիչի» կամերային նվագախմբերի դիրիժոր, ղեկավարել է Միլանի «Լա Սկալա», Վենետիկի «Ֆենիչե» օպերային թատրոնների ներկայացումները, Հռոմի, Բրյուսելի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբերը։ 1960 թվականին հիմնադրել է «Ակրոֆոն» ձայնագրման հաստատությունը, 1966-1973 թվականներին ձայնագրել իր հայտնաբերած երկերը՝ արժանանալով մրցանակների[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շարլ Կրոսի» և Տոկիոյի «Աստ» մրցույթների մրցանակ, 5 անգամ, 1967-1973[6]
  • «Վիլյամ Սարոյան» շքանշան, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «Եվրոպայի երկրների հայ երաժիշտներ, Իտալահայ երաժիշտներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]