Անպոչ երկկենցաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպոչ երկկենցաղներ
Անպոչ երկկենցաղներ
Կանաչ լիտորիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Լատիներեն անվանում
Anura
Հոմանիշներ
  • Ecaudata Scopoli, 1777
  • Salientia Laurenti, 1768
  • և այլ 250 անվանումներ
Ենթակարգեր
  • Archaeobatrachia
  • Mesobatrachia
  • Neobatrachia
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 173423
NCBI 8342
EOL 1553

Անպոչ երկկենցաղներ (լատ.՝ Anura կամ Salientia), երկկենցաղների դասի կարգ։ Հայտնի է մոտ 2100 տեսակ՝ միավորված 12 ընտանիքի, 176 ցեղի և 3 ենթակարգի մեջ։ Հայաստանում տարածված է 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ դոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, լճագորտ և փոքրասիական գորտ. Տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել]

Հասունի մարմինը կարճ է, լայն, պարանոցը վատ է արտահայտված։ Կերպարանափոխության ընթացքում պոչն անհետանում է։ Զույգ վերջավորությունները լավ են զարգացած, հետինները 2-3 անգամ ավելի երկար են առջևիններից և լավ հարմարված են թռիչքային տեղաշարժմանը։ Թմբկաթաղանթը զարգացած է։

Կենսակերպ[խմբագրել]

Վարում են ցամաքային կամ կիսաջրային կյանք, որոշ տեսակներ ապրում են միայն ջրում։ Ցամաքայինները լինում են ծառաբնակ (ծառագորտեր) և գետնափոր։ Ծառաբնակների որոշ տեսակներ որսի հետևից ծառից ծառ կարող են թռչել 12 մ և ավելի։ Գետնափորները ցերեկները թաղվում են հողի մեջ՝ երբեմն հասնելով 75 սմ խորության։

Նշանակություն[խմբագրել]

Օգտակար են. ոչնչացնում են վնասակար միջատներին, որոշ տեսակներ սնունդ են թռչունների և մի շարք մուշտակավոր կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png