Անուշավան Մակարյան
Անուշավան Մակարյան (1910, մայիսի 20 - 1973, դեկտեմբերի 1) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։
Ծնվել է Սարուխան գյուղում(այժմ` Գեղարքունիքի մարզ)։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930-ին։ 1930-33-ին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-ին «Մ. Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-ին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-47-ին աշխատել է ՀԽՍՀ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-73-ին` արվեստի ինստիտուտում։ Միաժամանակ 1969-73-ին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-73-ին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում։[1]
[խմբագրել] Ա. Մակարյանի երկերի մատենագրություն
- Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
- Երվանդ Օտյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 184 էջ։
- Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ։
- Երգիծական հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 274 էջ։
- Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
- Երվանդ Օտյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 90 էջ։
- Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1958, 50 էջ։
- Երվանդ Օտյան, «Հայաստան», 1965, 524 էջ։
- Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ։
- Մ. Մեծարենցի ստեղծագործությունը, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական հրատարակչություն, 1968, 61 էջ։
- Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Երևան, «Սովետական գրող», 1977, 355 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1981) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 290.