Անուշավան Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Գասպարյան
Ծնվել էմայիսի 1, 1914(1914-05-01)[1]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1986(1986-10-29) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Անուշավան Գասպարյան Վիքիդարանում

Անուշավան Վարդանի Գասպարյան (մայիսի 1, 1914(1914-05-01)[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 29, 1986(1986-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը։

Պատկերազարդել և ձևավորել է Գարեգին Սևունցի «Թեհրան» (1952), Տարաս Շևչենկոյի «Կոբզար» (1954), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1955), Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» (1960), նաև՝ Պերճ Պռոշյանի, Խաչիկ Դաշտենցի, Ռուդաքիի և այլոց երկերից։

Մահացել է Երևանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5158
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 262.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Գասպարյան» հոդվածին։