Անուշավան Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անուշավան Աբովյան (1862 - 1938), հայ գյուղագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938-ից:

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է Ուզունլար (այժմ` Օձուն) գյուղում: Պատանի հասակում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլիի (այժմ` Ստեփանավանի) հայկական դպրոցում: Հետո փոխադրվել է Թիֆլիս: Նրա առաջին պատմվածքը` «Ձայնիկը», տպագրվել է «Նոր-դար»-ում: Նրա «Լևոնի հեքիաթը» ունի ինքնակենսագրական բնույթ: Այստեղ Աբովյանը նկարագրում է իր և Հովհաննես Թումանյանի դպրոցական կյանքը Ջալալօղլիում: Աբովյանը եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերը: Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմի առաջին տարբերակի նախաբանը նվիրել է Անուշավան Աբովյանին: Մահացել է հայրենի Օձուն գյուղում:[1]

[խմբագրել] Ա. Աբովյանի երկերի մատենագրությունը

  • Աբովյան Ա., Պատկերներ (գյուղական կյանքից), գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1906, 127 էջ:
  • Աբովյան Ա., Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպարան` Ն. Աղայանի, 1916, 221 էջ:
  • Հայ գյուղագիրներ (գրքում տպագրված են Անուշավան Աբովյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Դիվանբեգին», «Գյուղի այրին», «Գրագիր Լևոնը և գյուղական դատարանը» պատմվածքները), Եր., Հայպետհրատ, 1950, 578 էջ:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: հրատարակիչ կազմակերպությունը, էջ 13. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ