Աննա Խանչալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Խանչալյան
Ի ծնե անունԱննա Խանչալյան
Ծնվել էմայիսի 19, 1996
Երկիր{{{2}}} Հայաստան, Թբիլիսի
ԺանրերՓոփ, էստրադա
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան, կոմպոզիտոր
ԳործիքներՎոկալ, ջութակ
Գործունեություն2002-ներկա

Աննա Խանչալյան (մայիսի 19, 1996(1996-05-19)), հայ երգչուհի, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի մայիսի 19-ին Թբիլիսիում։ 2013 թվականին ավարտել է Թբիլիսիի 132 հանրային դպրոցի 12-րդ դասարանը։ Հաճախում է Զ. Պավիլաշվիլու անվանտաղանդավոր երեխաների կենտրոնական դպրոցի ջութակի բաժին, ինչպես նաև Թբիլիսիի համար 2 երաժշտական դպրոց։ Ամեն տարի Թբիլիսիում անցկացվող «Գարունը գարնան մեջ» մրցույթին Աննան ներկայացրել է իր դպրոցը։

2002-2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնին, և նրան ընձեռվել է հնարավորություն երգել Երևանի հրապարակի բեմում։2008-2009 թվականներին մասնակցել է “One world one family”(Մեկ աշխարհ մեկ տուն) փառատոնին։

2010-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին մասնակցել է Մակեդոնիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթին, և հաղթել։ Նույն թվականին վրացական «Տաղանդ» հեռուստանախագծում հասել է եզրափակիչ փուլ և գրավել 4-րդ հորիզոնականը, ճանաչվելով տարվա հայտնություն։“Ar daidardo” և “106 Fm Fortuna” ռադիոկայանները հանձնել են նրան պատվոգիր «Տաղանդ» նախագծի «Լավագույն ելույթը» անվանակարգում։ 2010 թվականի հունիսի 30-ին մասնակցել է “Lets change the world for the better”(Փոխենք աշխարհը դեպի ավելի լավը) փառատոնին։ Արտեկում ներկայացրել է Վրաստանը և ստացել պատվոգիր։ 2010 թվականին մասնակցել է «Մելոդիա» մրցույթին և արժանացել «Գրան պրի» մրցանակին։ 2010 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրը, երգել է նվագախմբի հետ բաց երկնքի տակ։ 2011 թվականի մայիսի 6-ին Մարիամ Կախելիշվիլիի հետ Բաթումիում կատարել է ոստիկանության հիմնը։ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին «Քենդի» խմբի կազմում եկել է Հայաստան ներկայացրել են Վրաստանը Մանկանան Եվրատեսիլ 2011-ում և հաղթել[1]։ 2012 թվականի մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը Քութայիսում՝ խորհդարանի շենքի բացման առթիվ, կատարել է Վրաստանի հիմնը[2]։

2013 թվական և Հայաստանի ձայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին երբ մերկնարկեց Հայաստանի ձայնը 2 նախագիծի հայտագրումը Աննան «Արի տուն» ծրագրի շնորհիվ Հայաստանում էր։ Նա հայտագրվում է մրցույթին և անցնում «կույր լսումներ»ի փուլ։ Հանդես է գալիս հոկտեմբերի 13-ին «կույր լսումներ» փուլին, որտեղ նա կարողանում է պտտեցնել 4 մարզիչներից 3-ին՝ Հայկոյին, Քրիստինե Պեպելյանին և Շուշան Պետրոսյանին։ Մարզիչներից նա ընտրեց Հայկոյին, սակայն նոյեմբերի 9-ին «մենամարտ» փուլում Հայկոն առաջնությունը տվեց Աննայի մրցակցին Արմեն Հովհաննիսյանին, սակայն Քրիստինե Պեպելյանը «գողացավ» Աննային և նա պայքարը շարունակեց Քրիստինեի թիմում։ Դեկտեմբերի 7-ին «նոկաուտ» փուլում նա «նոկաուտի» ենթարկեց Անահիտ Պետրոսյանին, և հայտնվեց գալահամերգների փուլում։Դեկտեմբերի 29-ին եզրափակչում նա ստացավ քվեների մեծամասնությունը և ճանաչվեց «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող[3]։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ալբոմ
2014 «Սիրո չափանիշ» Ոչ ալբոմային երգ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.junioreurovision.tv/page/participant-profile?song=26513
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.