Աննա Գավալդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գավալդա
Anna Gavalda
Ծնվել էդեկտեմբերի 9, 1970(1970-12-09)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր[4]
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի, վիպասան, սցենարիստ, գրող և մանկագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Ստեղծագործական շրջան1980 թ.-ից մինչ հիմա
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներHunting and Gathering?
Изображение автографа
 Anna Gavalda Վիքիպահեստում

Աննա Գավալդա (ֆր.՝ Anna Gavalda, դեկտեմբերի 9, 1970(1970-12-09)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր[4]), ֆրանսիացի ճանաչված գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գավալդան ծնվել է Փարիզի հեղինակավոր արվարձանում։ Ծնողների բաժանումից հետո 14 տարեկանից ապրել է պանսիոնում, հետագայում կրթություն ստացել Սորբոնում։ 1992 թվականին հաղթել է ազգային մրցույթում՝ գրելով լավագույն սիրո նամակը։ 1999 թվականին, լինելով դպրոցի ուսոցչուհի, լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կողմից։ Այս գրքի համար նա արժանացել է գրան պրիի։ «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում։ Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ։ Երեք գրքերն էլ բեսթսելլեր են դարձել, և 2004-2008 թվականների ընթացքում վաճառվել համապատասխանաբար 1 885 000, 1 259 000 և 2 040 000 օրինակներով, բերելով հեղինակին 32 միլիոն եվրո։ 2007 թվականի մարտին էկրան է բարձրանում Կլոդ Բերի ֆիլմը, նկարահանված Աննայի Գավալդայի «Պարզապես միասին» վեպի հիման վրա, գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն։ Ֆրանսիացի կինոքննադատները մեծ ոգևորությամբ ընդունցին ֆիլմը։ 4 շաբաթվա ընթացքում այն դիտում է շուրջ երկու միլիոն մարդ։ Վեցերորդ ամենամյա կինոյի և գրականության ֆորումում, որն այդ տարի անկացվում էր Մոնակոյում, ֆիլմի ռեժիսորը արժանանում է մրցանակի՝ վեպի հետ լավագույն ադապտացիայի համար։ 2009 թվականին Իզաբել Բրայտմանը նկարահանում է ֆիլմ «Ես նրան սիրում էի» գրքի հիման վրա։ Հիմա Աննա Գավալդան ապրում է Մելյոնում, ամեն օր երեք ժամ նովելներ է գրում, հոդվածներ «Elle» ամսագրի համար և դաստիարակում երկու երեխաների։ «Գավալդան գրական սենսացիա է»- թերթ «Собеседник», «Աննայի նովելների ու վեպերի թեման հենց ինքը կյանքն է՝ իր բոլոր երանգներով»,-«Комсомольская правда»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելների հավաքածու

  • «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» (1999 թ. սեպտեմբեր)

Վեպեր

  • «Ես նրան սիրում էի» (2003 թ. հոկտեմբեր, էկրանավորումը 2009 թ.)
  • «Պարզապես միասին» (2003 թ. մարտ, էկրանավորումը 2007 թ.)
  • «Պիտանկի մխիթարիչ փուլը» (մարտ 2008 թ.)
  • «Ազատության համը» (օգոստոս 2010 թ.)
  • «Բիլլի» (2014 թ.)

Վեպեր երիտասարդության համար

  • 35 կգ հույս (2002 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123657598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]