Անմոռուկ (խորհրդանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անմոռուկ (այլ կիրառումներ)
Անմոռուկ

Անմոռուկ, ծաղկի պատկերը որպես հիշատակի խորհրդանիշ օգտագործվել և օգտագործվում է տարբեր ժամանակներում, տարբեր մշակույթի կրողների կողմից։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի թագավոր Հենրի IV-ը ընտրել է անմոռուկը որպես իր 1398 թվականի աքսորի խորհրդանիշ։ Այն օգտագործվել է որպես խորհրդանիշ, պահպանվել է Անգլիա վերադառնալուց հետո ևս[1]։
  • 15-րդ դարում անմոռուկը ասոցիացվել է հավատարմության հետ, հաճախ սիրեցյալները կրել են այն մերակներին[2]։
  • Բրիտանական գաղութ Նյուֆաունդլենդը մինչև Կանադայի 1949 թվականին նահանգ դառնալը օգտագործել է անմոռուկը ի հիշատակ՝ պատերազմի ընթացքում մահացած իր բնակիչների։
  • 1934 թվականից՝ Գերմանիայում ֆաշիստական կառավարության իշխանության գալուց հետո, Գերմանիայի մասոնական օթյակը սկսել է տարածել անմոռուկը, փոխարեն ավանդական մասոնական նշանների, որոնք ճանաչելի էին և հետապնդվում էին ֆաշիստների կողմից։ 1947 թվականից սկսած մասոնական օթյակը հայտարարել է անմոռուկը ֆաշիստական հետապնդումների զոհ իր անդամների հիշատակի նշան[3]։
  • 2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Այդ օրվա խորհրդանիշը անմոռուկն է[4]։
  • Անմոռուկն ընտրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sanders, Jack. The Secrets of Wildflowers: A Delightful Feast of Little-Known Facts, Folklore, and History. Globe Pequot, 2003. ISBN 1-58574-668-1. ISBN 978-1-58574-668-2.
  2. When This You See, Remember Me, Metmuseum.org Friday, May 10, 2013
  3. Jeff Stokes (2010 թ․ մայիսի 31). «Das Vergissmeinnicht». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  4. Կորած երեխաների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ փոստի նամականիշ (անգլ.)
  5. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է