Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին (հուշարձան, Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը Գյումրիում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՖրիդ Սողոյան
Ստեղծում2008
Երկիր Հայաստան
ԲնակավայրԳյումրի
Ներկա վիճակԿանգուն
 Earthquake memorial, Gyumri Վիքիպահեստում

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2008 թվականի դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում[1][2][3]։ Հուշարձանի քանդակագործն է Ֆրիդ Սողոյանը իր երկու որդիների՝ Վահեի ու Միքայելի հետ[1]։

Ի սկզբանե քանդակը բուրգի տեսք է ունեցել․ ամենաներքևում փլատակ է, որից զինվորը, բանվորը, հրշեջը, փրկարար շունը և մյուսները դուրս են բերում տուժածին։ Ամենավերևում փրկված մայր Հայաստանն է, որը գրկել է երեխային։ Հուշարձանը խորհրդանշում է միասնությամբ ուժեղ լինելը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ֆրիդ Սողոյանը հուշարձանի էսքիզը ներկայացրել է իր 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած հոբելյանական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին ներկա էր ռուս քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, ով Սպիտակի երկրաշարժից հետո զբաղվել էր աղետի գոտում տարբեր կազմակերպչական աշխատանքներով։ Նա այնքան է ոգևորվում, որ առաջարկում է աղետի 20-րդ տարելիցին նման հուշարձան կանգնեցնել Հայաստանում[1]։

Ստեղծվում է հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում էին անձամբ Ռիժկովը, Մոսկվայի առաջադեմ հայերը՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, պետական գործիչ, երկրաբան Գրիգոր Գաբրիելյանցը և ուրիշներ։ Հուշարձանի ստեղծման աշխատանքները սկսվում են Մոսկվայի գեղարվեստա-արտադրական կոմբինատում, որտեղ հուշարձանը բրոնզապատվում է և ռուսական ռազմական օդանավով տեղափոխվում Գյումրի։ Հուշարձանի տեղադրման վայրը այն ժամանակվա քաղաքապետին առաջարկել է Ֆրիդ Սողոյանը[1]։

Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի նախագահը և օտարերկրյա բազմաթիվ հյուրեր[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Անտոնյան, Անի (2022 թ․ դեկտեմբերի 7). «Քարի հիշողությունը․ ինչպե՞ս ստեղծվեց երկրաշարժին նվիրված հուշարձանը Գյումրիում (լուսանկարներ)». 911 Արտակարգ թերթ. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  2. «Ֆրիդ Սողոյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  3. Գյումրիում տեղադրվել է նոր հուշարձան