Անձխոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Corydalis ambigua.jpg

Անձխոտ (Corydalis), շահթառակ, ծխաբուսազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝300), ՀՀ-ում՝ 6տեսակ՝ Անձխոտ ալպիլական (C. alpestris), Անձխոտ նեղատերև (C. angustifolia), Անձխոտ պարսկական (C. persica), Անձխոտ Մարշալի (C. marshalliana), Անձխոտ Նարինյանի (C. nariniana) և Անձխոտ Էրդելի (C. erdelii)։ Հանդիպում է Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում։ Աճում է անտառներում, ենթալպյան և ապլյան մարգագետիններում։

Ցողունի բարձրությունը 5-30 սմ է։ Տերևները կտրված են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը մարտ-մայիսին։ Պտուղը կարճ, պատիճանման, բազմասերմ տուփիկ է։ Գեղազարդիչ է։

Մարշալի Անձխոտը աճում է միայն Տավուշի մարզում։ Ծաղիկները ծիրանագույն են (հաճախ հանդիպում են նաև թխածիրանագույն ողկույզներով), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով