Անձի հոգեսոցիալական զարգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձի հոգեսոցիալական զարգացում, Էրիկ Էրիկսոնի կողմից ստեղծված տեսություն, որում նկարագրվում են անձի զարգացման ութ փուլեր։ Էրիկ Էրիկսոնի անձի զարգացման տեսության համար կենտրոնական է հանդիսանում մարդու՝ իր կյանքի ընթացքում այդ փուլերով անցնելը։ Ըստ դրա անձը զարգանում է աստիճանաբար։ Հասարակությունը կառուցված է այնպես, որ անձի սոցիալական հնարավորությունների զարգացումը ընդունվում է հավանությամբ։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական փուլ ուղեկցվում է ճգնաժամով՝ անհատի կյանքի շրջադարձային պահով, որը ծագում է սահմանված մակարդակում՝ որպես սոցիալական պահանջների և հոգեսոցիալական չափահասության նվաճումների հետևանք։ Յուրաքանչյուր հոգեսոցիալական ճգնաժամ պարունակում է դրական և բացասական բաղադրիչներ։ Եթե խնդիրը մնում է չլուծված կամ ստանում է անբավարար լուծում, զարգացող էգոյին հասցվում է վնաս, և նրա վրա կառուցվում է բացասական բաղադրիչ։ Եթե տվյալ փուլի համար կենտրոնական հանդիսացող խնդիրը բավարար չափով լուծվում է, ապա էգոն իր վրա վերցնում է դրական բաղադրիչ։ Անձը պետք է կարողանա համապատասխան լուծումներ տալ յուրաքանչյուր ճգնաժամին, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա մոտենալ հաջորդ՝ զարգացման փուլին ավելի հարմարված և հասուն։

Փուլ Տարիք Հոգեսոցիալական ճգնաժամ Ուժեղ կողմ
Օրալ-սենսորային Ծնունդից մինչև 1 տարեկան Վստահություն-Անվստահություն Հույս
Մկանային-անալ 1-3 տարեկան Ինքնուրույնություն-Ամոթ, կասկած Կամքի ուժ
Լոկոմոտոր-գենիտալային 3-6 տարեկան Նախաձեռնողականություն-Մեղք Նպատակ
Լատենտ 6-12 տարեկան Աշխատասիրություն-Թերարժեքություն Իրազեկություն
Պատանեկություն 12-19 տարեկան Էգո-ինքնություն-Դերային շփոթ Հավատարմություն
Վաղ հասունություն 20-25 տարեկան Ինտիմություն-Մեկուսացում Սեր
Միջին հասունություն 26-64 տարեկան Արդյունավետություն-Լճացում, անգործություն Հոգատարություն
Ուշ հասունություն 65տարեկան-Մահ Էգո-ինտեգրացում-Հուսահատություն Իմաստություն

Մանկություն։ Բազալ վստահություն և բազալ անվստահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն։ Բազալ վստահություն և անվստահություն։

Ըստ Ֆրեյդի տեսության, այս փուլը համապատասխանում է օրալ փուլի հետ, և ընդգրկում է կյանքի առաջին տարին։ Ըստ Էրիկսոնի այդ շրջանում առողջ անձի զարգացման համար պայման է հանդիսանում ընդհանուր վստահության զգացումը։ Մանուկը սոցիալական աշխարհը ընկալում է անվնաս, կայուն վայր, իսկ մարկանց հոգատար և վստահելի։ Այս զգացումը մանկության շրջանում մասնակի է գիտակցվում։ Երեխայի մոտ վստահության զարգացման աստիճանը կախված է մոր հոգատարությունից։ Երեխայի մոտ ճգնաժամի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ մոր անհուսալիությունը, անկարողությունը, նրա կողմից երեխայի ժխտումը։ Սա խթանում է երեխայի մոտ վախի հոգեսոցիալական հաստատմանը, իր բարեկեցության վերաբերյալ կասկածամտությանը։ Անվստահության զգացումը կարող է ուժեղանալ այն ժամանակ, երբ երեխան դադարում է լինել ուշադրության կենտրոնում, և երբ մայրը վերադառնում է այն զբաղմունքներին, որոնք նա թողել է հղիության ընթացքում։ Հոգեսոցիալական տեսության հիմնական նախադրյալը կյանում է նրանում, որ վստահություն-անվստահություն ճգնաժամը միշտ չէ, որ իր լուծումը գտնում է առաջին կամ երկրորդ տարվա ընթացքում։ Էպիգենետիկական սկզբունքի համաձայն վստահություն-անվստահություն դիլեման զարգացման յուրաքանչյուր հաջորդող փուլում նորից կարտահայտվի, չնայած այն մանկության շրջանում համարվում է կենտրոնական։ Վստահության ամրապնդումը դեպի իրեն և իր մայրը, երեխային տալիս է հնարավորություն հեշտությամբ տանել ֆրուստրացիոն վիճակը, որը նա անպայման կունենա իր զարգացման հետագա փուլերում։ Դրական հոգեսոցիալական որակը, որը ձեռք է բերվում վստահություն-անվստահություն ընդհատման ճիշտ լուծման արդյունքում, Էրիկսոնը անվանել է «հույս»։ Հույսը էգոյի առաջին դրական որակն է։

Վաղ մանկություն։ Ավտոնոմիա-ամոթ և կասկած[խմբագրել | խմբագրել կոդը]

վաղ մանկություն։ Ավտոնոմիա ամոթ և կասկած։

Այս շրջանը համապատասխանում է Ֆրեյդի անալ փուլի հետ։ Մինչ այս փուլի ամբողջովին ի հայտ գալը երեխան կախված է լինում իր մասին հոգ տանողներից։ Սակայն երեխաների մոտ ինչքան շուտ է զարգանում նյարդամկանային համակարգը, խոսքը և սոցիալական ընտրողականությունը, այնքան ավելի շուտ են սկսում հետազոտել իրենց շրջապատը, և նրա հետ ավելի անկախ փոխազդել։ Նրանք սկսում են հպարտանալ իրենց ձեռք բերած շարժողական հմտություններով, և ամեն ինչ ուզում են անել ինքնուրույն՝ լվացվել, հագնվել, ուտել։ Երեխաների մոտ նկատվում է առարկաները ուսումնասիրելու մեծ ցանկություն, ինչպես նաև ծնողների հետ հարաբերություններում հիմնում՝«Ես ինքս», և «Ես այն եմ, ինչ կարող եմ անել»։ Այս փուլում հոգեսոցիալական ճգնաժամի բավարար լուծումը կախված է ծնողների պատրաստվածությունից՝ աստիճանաբար երեխաներին թույլատրել ազատություն, բայց միևնույն ժամանակ պետք է ծնողները ոչ սևեռուն, բայց հստակ ձևով սահմանափակեն երեխային կյանքի այն ոլորտներում, որոնք իրենցից իրական վտանգ են ներկայացնում երեխայի և նրան շրջապատողների համար։ Ավտոնոմիան նշանակում է, որ ծնողները պետք է պահեն երեխային« Ազատության աստիճանների» որոշակի սահմաններում։ Երեխայի մոտ ամոթի զգացումը ազգակից է ինքն իր վրա ուղղված բարկությանը, երբ երեխային չի թույլատրվում զարգացնել իր ավտոնոմիան և ինքնակառավարումը։ Երեխայի մոտ ամոթի զգացումը կարող է ի հայտ գալ, երբ ծնողները անհամբեր են, և երեխայի փոխարեն անում են այն, ինչ նա չի կարողանում անել, կամ հակառակը, երբ ծնողները սպասում են, որ երեխան կանի այն, ինչ դեռ ի վիճակի չի անել։ Երեխայի մոտ ավտոնոմիայի մշտական զգացումը երեխայի մոտ ամրապնդում է վստահություն։ Ավտոնոմիայի և վստահության այսպիսի փոխկապվածությունը երբեմն կարող է դանդաղեցնել հոգեկանի հետագա զարգացումը։ Օրինակ երեխաները, որոնք ունեն վստահության զարգացման անկայունություն, ավտոնոմիայի փուլում կարող են լինել անվճռական, վախկոտ, և կսկսեն օժանդակություն ու օգնություն սպասել շրջապատողներից։ Ըստ Էրիկսոնի տեսության, ծնողները միշտ պետք է լինեն արդար, պետք է հարգեն ուրիշների իրավունքները, եթե ուզում են, որ իրենց երեխաները պատրաստ լինեն հասուն տարիքում ընդունել որոշակի ավտոնոմիա։

Խաղի տարիք։ Նախաձեռնողություն և մեղք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի տարիք։ Նախաձեռնողականություն և մեղք։

Այս շրջանը համապատասխանում է Ֆրեյդի տեսության ֆալիկ շրջանի հետ, և տևում է 4 տարեկանից մինչև երեխայի դպրոց ընդունվելը։ Այս շրջանը Էրիկսոնը անվանել է խաղի տարիք։ Այս փուլում երեխաները սկսում են զգալ, որ իրենց ընդունում են որպես մարդ, և կյանքը ունի նպատակ։ Այս փուլում երեխայի հիմնական զգացումն է «Ես այն եմ, ինչ ես կլինեմ»։ Այս փուլի անցումից հետո նախաձեռնողության զգացման գերակշռումը մեղքի զգացմանը կախված է ծնողների վերաբերմունքից, որը կապված է երեխայի մոտ սեփական կամքի դրսևորման հետ։ Այս փուլում երեխաները սկսում են իրենց նույնականացնել այն մարդկանց հետ, որոնց աշխատանքը և բնավորությունը նրանք կարող են հասկանալ և գնահատել, և ավելի ուշ կողմնորոշվում են իրենց նպատակների հարցերում։ Նրանք սկսում են սովորել և պլաններ գծել։ Հոգեսոցիալական տեսության համաձայն՝ երեխաների մոտ մեղքի զգացումը առաջ են բերում ծնողները՝ չթողնելով նրանց ինքնուրույն գործել։ Մեղքի զգացման առաջացմանը նաև նպաստում է ծնողների պատիժը` որպես սիրելու և հակառակ սեռի ծնողից սեր զգալու պահանջմունքին։ Մեղքի մշտական զգացումը հետագայում կարող է դառնալ ախտաբանության, այդ թվում նաև պասիվության պատճառ։ Նախաձեռնողության աստիճանը, որը երեխան ձեռք է բերում զարգացման այս փուլում, Էրիկսոնը կապում է հասարակության տնտեսական համակարգի հետ։

Դպրոցական տարիք։ Աշխատասիրություն և թերարժեքության զգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիք։ Աշխատասիրություն և թերարժեքության զգացում։

Այս փուլը համապատասխանում է Ֆրեյդի տեսության լատենտ շրջանի հետ։ Այս փուլը տևում է 6-12 տարեկանը։ Այս շրջանում երեխան ձեռք է բերում մշակութային տարրական հմտություններ՝ սովորելով դպրոցում։ Երեխաների մոտ աշխատասիրությունը զարգանում է, երբ նրանք սկսում են հասկանալ իրենց մշակույթի տեխնոլոգիան` դպրոցում սովորելով։ «Աշխատասիրություն» տերմինը արտացոլում է տվյալ շրջանի զարգացման հիմնական թեման, այսինքն թե ինչքանով են երեխաները կլանված մի բան իմանալու ձգտմամբ. Ինչը ինչի հետևանքով է առաջանում, և ինչպես է գործում։ Այս ժամանակ երեխայի էգո-նույնականցումը արտահայտվում է՝ «Ես այն եմ, ինչ սովորել եմ»։ Այս փուլի հիմնական վտանգը թերարժեքության և անիրազեկության զգացման առաջացման հնարավորությունն է։ Օրինակ, եթե երեխաները կասկածում են իրենց հնարավորություններին, այն կարող է մղել երեխայի մոտ սովորելու ձգտմանը։ Իրազեկության և աշխատասիրության զգացումը երեխայի մոտ կախված է դպրոցի առաջադիմությունից։ Իրազեկությունը ոչ միայն ձգտումն է լինել լավ աշխատող, այլ նաև այն ներառում է միջանձնային իրազեկության զգացումը՝ վստահությունը այն բանի մեջ, որ հասարակական և անհատական նպատակների կարևոր որոնումների ժամանակ անհատը կարող է դրական ազդեցություն թողնել հասարակության վրա։ Այսպիսով իրազեկության հոգեսոցիալական ուժը համարվում է հիմնական սոցիալական, տնտեսական, քաղաքական կյանքի մասնակցության համար։

Պատանեկություն։ Էգո-նույնականցում և դերերի շփոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտանեկություն։ Էգո-նույնականացում և դերային շփոթ։

Այս փուլը Էրիկսոնը ուսումնասիրել է ավելի խորը։ Պատանին ոչ երեխա է, ոչ էլ չափահաս։ Այս ժամանակ առաջ եկած հոգեսոցիալական պարամետրերը դրական բևեռում ներկայացվում է էգոյի նույնականացման տեսքով, իսկ բացասական բևեռում՝ դերային շփոթման տեսքով։ Նույնականացման մեջ կարելի է առանձնացնել երեք կետեր. 1.Այս դեպքում անհատի մոտ պետք է ձևավորվի իր կերպարը, որը կազմվել է անցյալում և շաղկապված է ապագայի հետ։ 2.Անհատի համար նշանակություն ունեցող մարդիկ նույնպես պետք է տեսնեն նրա մեջ «Նույնականացումը և ամբողջականությունը»։ 3.Երիտասարդները պետք է հասնեն վստահության այն բանում, որ այդ ամբողջականության ներքին և արտաքին պլանները համաձայնեցված են իրար հետ։ Բարեկեցիկ պատանեկության և ինտեգրված նույնականացման ձեռքբերումների հիմքը դրվում է փոքր ժամանակ։ Սակայն դեռահասների սեփական նույնականացման զարգացումը տեղի է ունենում այն սոցիալական խմբերի ուժեղ ազդեցության տակ, որոնց հետ նրանք իրենց նույնացնում են։ Նույնականացման ճգնաժամը կամ դերերի խառնումը հիմնականում բնութագրվում է մասնագիտություն ընտրելու, և ուսումը շարունակելու անընդունակությամբ։ Շատ երիտասարդներ, որոնց բնորոշ է այդ տարիքին հատուկ կոնֆլիկտը, իրենց անօգտակարության, հոգեկան աններդաշնակության և աննպտակության զարգացում են ունենում։ Էրիկսոնը նշել է, որ կյանքն իրենից անընդհատ փոփոխություններ է ներկայացնում։ Կյանքի մի փուլում առաջացած խնդիրների հաջող լուծումը երաշխիք չի տալիս, որ հաջորդ փուլերում դրանք չեն առաջանա, կամ, որ հին խնդիրների նոր լուծումները չեն գտնվի։ Էգո-նույնականացումը պայքար է ամբողջ կյանքի համար։ Դեռահասության շրջանի ճգնաժամից հաջող ելքը կապված է հավատարմության հետ, իսկ հավատարմությունը դեռահասի հավատարիմ մնալն է սեփական կապվածություններին և խոստումներին, չնայած արժեհամակարգում անխուսափելի հակասություններին։ Հավատարմությունն նույնականացման անկյունաքարն է, որը պատանիների ընդունակությունն է, հետևել հասարակության գաղափարախոսության բարոյախոսությանն և ընդունել դրանք։ Գաղափարախոսության նպատակը հետևյալն է. «Ստեղծել աշխարհի այնպիսի օրինակ, որը բավականին համոզիչ է նույնականացման խմբային և անհատական զարգացման ապահովման համար»։

Վաղ հասունություն։ Ինտիմություն-Մեկուսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասունություն։ Ինտիմություն և մեկուսացում։

Այս փուլը համարվում է հասուն կյանքի սկիզբը։ Ընդհանուր առմամբ սա հոգատարության, վաղ ամուսնության և ընտանեկան կյանքի շրջան է։ Այն տևում է ուշ պատանի հասակից մինչև վաղ հասունություն`20-25 տարեկան։ Միայն այս տարիքում է անձը պատրաստ ինտիմ հարաբերությունների մեկ այլ մարդու հետ, ինչպես սոցիալական, այնպես էլ սեքսուալ պլանում։ Մինչ այդ ինդիվիդումի սեքսուալ վարքի արտահայտումների մեծ մասը պատճառաբանված է եղել էգո-նույնականացման որոնումներով։ Էրիկսոնը «Ինտիմություն» ասելով, նախ նկատի ունի որպես խորհրդավոր, գաղտնի զգացմունք, որը մենք զգում ենք դեպի մեր կողակիցը, ընկերը, եղբայրը, քույրը, ծնողը, կամ այլ հարազատները։ Նա նաև ասում է, որ դա անձնական նույնականացման ձուլումն է այլ մարդու նույնականացման հետ։ Որպեսզի մարդը իսկապես ինտիմ հարաբերությունների մեջ գտնվի այլ մարդու հետ, աանհրաժեշտ է, որ այդ ժամանակ արդեն ինդիվիդումը գիտակցվի, թե ինքն ով է, և իրենից ինչ է ներկայացնում։ Ընդհակառակը, դեռահասի «Սերը» սեփական նույնականացումը ստուգելու փորձ է՝ այդ նպատակի համար օգտագործելով այլ մարդու։ Հիմնական վտանգը այս փուլում չափից շատ ավելորդ մտահոգությունն ու հարաբերություններում խուսափելն է։ Խաղաղության և անձնական վստահության ստեղծելու անկարողությունը հանգեցնում է մենակության զգացման, սոցիալական մեկուսացման։ Այս մարդիկ կարող են ունենալ պաշտոնական անհատական փոխհարաբերություններ՝ գործատու-աշխատակից, և կարող են ունենալ մակերեսային շփումներ։ Այս մարդիկ պաշտպանվում են ցանկացած ներազդեցությունից այս հարաբերություններում, քանի որ նրանց համար բարձր պահանջները իրենցից սպառնալիք են ներկայացնում։ Մարդիկ, բարոյապես վատ զարգացած, վատ են պատրաստված հոգեբանական զարգացման հաջորդ փուլ մտնելուն։

Միջին հասունություն։ Արդյունավետություն-Լճացում, անգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հասունություն։ Արդյունավետություն և լճացում, անգործություն։

Այս փուլը տևում է 26-64 տարեկանը, որի հիմնական խնդիրն է ընտրությունը արդյունավետության և անգործության միջև։ Արդյունավետությունը հանդես է գալիս որպես խնամք ավագ սերնդի նկատմամբ, ովքեր ցույց են տալիս, թե ինչպես ստեղծել նոր կյանք, ընտրել ճիշտ ուղղություն։ Այս դեպքում լավ օրինակ է ինքնակառավարման զգացումը, որը տեղի է ունենում սերունդների ձեռքբերումներով։ Սակայն արդյունավետությունը բնորոշ է ոչ միայն ծնողներին, այլ նաև նրանց, ովքեր նպաստում են երիտասարդների կրթությանն ու ղեկավարությանը։ Այն չափահասները, ովքեր անարդյունավետ են, աստիճանաբար շարժվում են դեպի այն կողմը, որը հիմնականում վերաբերում է իրենց անձնական կարիքներին և հանգստությանը։ Այդ մարդիկ չեն հետաքրքրում որևէ մեկին, և չեն հետաքրքրվում որևէ մեկով, նրանք պարզապես կառավարում են իրենց ցանկությունները։ Երբ կորում է արդյունավետությունը, դրան զուգահեռ դադարում է նաև անձը իր ակտիվ գործունեությունը։ Ըստ Էրիկսոնի հիմնական հոգեպաթոլոգիական դրսևորումը միջին տարիքի հասունության շրջանում այն է, որ այս մարդիկ չունեն հակվածություն հետաքրքրվելու այլ մարդկանցով, հարցերով ու գաղափարներով։ Այս ամենը ոչ միայն ազդում է ցանկացած հոգեսոցիալական զարգացման վրա, այլ նաև կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են տեսակի գոյատևումը։

Ուշ հասունություն։ Էգո-ինտեգրացում-Հուսահատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ հասունություն։ Էգո-ինտեգրում և հուսահատություն։

Սա վերջին հոգեսոցիալական փուլն է, որով մարդու կյանքը ավարտվում է։ Այս շրջանում մարդիկ հետ հայացք են գցում անցյալում կայացրած որոշումներին, հիշում են իրենց նվաճումներն ու անհաջողությունները։ Այս փուլում մարդու ուշադրություննապագայի հոգսերից անցնում է նախկին փորձին։ Ըստ Էրիկսոնի այս փուլին բնորոշ է ոչ այնքան նոր հոգեսոցիալական ճգնաժամը, որքան էգոյի զարգացման նախկին բոլոր փուլերի միագումարը, ինտեգրացիան և գնահատականը։ Միայն նրա մոտ, ով ինչ որ ձևով հոգացել է գործերի և մարդկանց մասին, ով կյանքում տեսել է և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, ով այլ մարդկանց համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել, և գաղափարներ է արտահայտել, միայն նրա մոտ կարող են նախորդ յոթ փուլերի պտուղները հասունանալ, դա սահմանվում է էգո-ինտեգրացիա։ Էգո-ինտեգրացիայի զգացումը բխում է մարդու ընդունակությունից. Հետադարձ հայացք նետել անցած ամբողջ կյանքի վրա և համակերպված ասել «Ես գոհ եմ»։ Մահվան խուսափելիությունն այլևս չի սարսափեցնում, քանի որ մարդիկ իրենց շարունակությունը տեսնում են կամ իրենց հետնորդների, կամ էլ ստեղծագործական ձեռքբերումների մեջ։ Ուսումնասիրելով ծանր հոգեպաթոլոգիայի դեպքերը՝ Էրիկսոնը ենթադրում է, որ վշտի, դառնության և ափսոսանքի զգացումն ի վերջո կարող է մեծահասակին հանգեցնել ծերունական թուլամտության, դեպրեսիայի, շատ չարածության և խելացնորության։ Այսպիսի մեծահասակների համար ընդհանուր է ծերանոցում հայտնվելու վախը։ Էրիկսոնը իր «Մեծահսակներին կյանքի մեջ ներգրավում» գրքում քննարկում է օգնություն ցուցաբերելու այն եղանակների մասին, որոնցով կարելի է հասնել էգո-ինտեգրացիայի զարգացմանը։ Գիրքը հիմնված է 70 տարեկանն անց բազմաթիվ մարդկանց պատմությունների ուսումնասիրությունների վրա։ Էրիկսոնն ուսումնասիրել է նրանց կյանքը, վերլուծել է, թե նախորդ մակարդակներում ինչպես էին կարողանում հաղթահարել մի շարք խնդիրներ։ Նա գալիս է այն եզրակացությանը, որ մեծահասակները պետք է մասնակցեն այնպիսի գործերի, ինչպիսիք են թոռների դաստիարակությունը, քաղաքականությունը, առողջարար մարմնամարզության ծրագրերը։ Այսպիսով Էրիկսոնը պնդում է, որ, եթե մեծահասակներն ուզում են պահպանել իրենց «Ես»-ը ամբողջությամբ, ապա պետք է անեն ավելին, քան ուղղակի մտորեն իրենց անցյալի մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эриксон Э. Молодой Лютер. М. 1996.
  2. Эриксон Э. Идентичность։ юность, кризис. М., 1996.