Անխել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անխել (իսպ.՝ Salto Ángel; պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը թարգմանվում է՝ «Խոր տեղի ջրվեժ»), ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում: Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»: Ջրվեժի ընդհանուր բարձրությունը՝ 979 մ է (որոշ տեղեկություններով 1054 մ), ազատ անկումը՝ 807 մ, լայնությունը՝ 107 մ, ծախսը՝ 300 մ³/վ: Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում: Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու՝ Ջեյմս Էյնջելը, որը թռչել էր ջրվեժի վրայով 1935 թվականին (նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել):
Պատկերներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Մեդիաֆայլեր այստեղ՝ Անխել