Անժ-Ժակ Գաբրիել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժ-Ժակ Գաբրիել (ֆրանսերեն` Ange-Jacques Gabriel, 1698, հոկտեմբերի 23, Փարիզ - 1782, հունվարի 4, Փարիզ), ֆրանսիացի ճարտարապետ։ 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից։
1742-ից եղել է ճարտարապետության ակադեմիայի նախագահ։ Իր աշխատանքներում (Վերսալի պալատի ներսակողմի վերականգնումը և նրա հյուսիսային թևի վերականգնումը, 1735-74, ռազմական դպրոցը Փարիզում, 1751-75, Վերսալի օպերայի դահլիճը, 1763-70) 17-րդ ճարտարապետությանը հակադրել է նախագծի ռացիոնալությունը, ձգտել է հստակության, ձևի պարզորոշության։ Փոքր Տրիանոն պալատի և Լյուդովիկոս 15-րդի հրապարակի (1753-75, այժմ` Համաձայնության հրապարակ) կառույցներով նշանավորեց ֆրանսիական քաղաքաշինության զարգացման նոր փուլը։[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍՀ, հատոր 2։