Անթեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթեմ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Անթեմ (Anthemis)
L., 1753

Կատուակն (լատին․՝ Anthemis), իգաբող, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ։ Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ անթեմ շնային (A. cotula), Կատուակն ներկատու (A. tinctoria), անթեմ Տրիում ֆետիի (A. triumfettii), անթեմ կրետական (A. cretica) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է։ Եզրային ծաղիկներև իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է։ Որոշ տեսակներ միջատասպան են։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Անթեմ Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հյուսիսում, անթեմ կովկասյանը (A. caucasica) և անթեմ մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայն Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում, աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթեմ» հոդվածին։