Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա (Էսպոյի կոնվենցիա) — միջազգային համաձայնագիր է, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից և ընդունվել 1991 թվականին Էսպոյում, Ֆինլանդիա ( ուժի մեջ է մտել 1997 թվականին )։Համաձայն կոնվենցիայի՝ պոտենցիալ վտանգավոր նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ( ներառյալ հասարակական լսումները ) պետք է անցկացվի ոչ միայն պետության ներսում, այլ նաև սահմանամերձ երկրներում, որոնք կարող են ենթարկվել տվյալ օբյեկտների շահագործման ազդեցությանը։ Ըստ Կոնվենցիայի դրույթների գնահատման գործընթացը անհրաժեշտ է իրականացնել նախագծի մշակման նախանախագծային փուլում։ Ռուսաստանը Կոնվենցիան ստորագրել է 06.06.1991-ին, բայց չի վավերացրել։ Բայց և այնպես Ռուսաստանը առաջնորդվում է Կոնվենցիայի դրույթներով և դա ամրագրված է ԳՈՍԿՈՄԷԿՈԼՈԳԻԱՅԻ «նախատեսվող տնտեսական կամ գործունեության այլ տեսակների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ՌԴ-ում» գործող դրույթում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]