Անդրե Մարտինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրե Մարտինե (ապրիլի 12, 1908, Սենտ-Ալբան դը Վիյար, Սավոյա), ֆրանսիացի լեզվաբան։ Կոլումբիայի (1947-1955) և Սորբոնի (1955 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Արհեստական լեզուների միջազգային ասոցիացիայի (1946-1948) և Եվրոպայի լեզվաբանական ընկերության (1966) նախագահ։ «Word» (1945) լեզվաբանական հանդեսի հիմնադիրներից։ Մարտինեն ձևակերպել է գործառական հնչյունակարգության հիմնական դրույթները, տարաժամանակյա հնչյունաբանության մեջ մտցրել ամբողջական համակարգերի քննության սկզբունքը, մասնավորապես նկարագրել հնչակարգաբանական շղթայական ռեակցիայի մեխանիզմը և մի շարք իրակություններ։ Անդրադարձել է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը, ձևաբանությանը, ռոմանական, գերմանական լեզուներին, կելտերենին, բասկերենին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png