Անդրեյ Ստուչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ստուչենկո
Андрей Стученко
Դիմանկար
Ծնվել է1904
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1972
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտությունզորահրամանատար
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Անդրեյ Տրոֆիմովիչ Ստուչենկո, (ռուս.՝ Андрей Трофимович Стученко, հոկտեմբերի 30, 1904(1904-10-30), Կիև, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1972(1972-11-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային զորահրամանատար, բանակի գեներալ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականից ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է հեծելազորային դասընթացները (1923), հեծելազորային դպրոցը (1926), Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1939), գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1952)։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո եղել է հեծելագնդի, հեծելազորային և հրաձգային դիվիզիաների, 19-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար, մասնակցել Արևմտյան, 2-րդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատներում մղված մարտերին։ Պատերազմից հետո եղել է Հյուսիսային (1956-1960), Մերձվոլգյան (1960-1961), Անդրկովկասյան (1961-1968) ռազմական օկրուգների զորքերի հրամանատար, 1968-1969 թվականներին՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ։ 1969 թվականի մարտից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր տեսուչների խմբի զինվորական տեսուչ- խորհրդական։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1961-1971)։ ԽՍՀՄ VI-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 4, Սուվորովի II և Կուտուզովի II աստիճանի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Стученко Андрей Трофимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 163