Անդրեյ Պլատոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեյ Պլատոնով (ռուս Андре́й Плато́нов; 1899, Վորոնեժ, Ռուսաստան1951, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող և դրամատուրգ, ռուսական գրականության XX դարի առաջին կեսի ամենաինքնատիպ դեմքերից: Առավել հայտնի գործերից են Котлован-ը և Чевенгур-ը:

Կենսագրություն [խմբագրել]

Անդրեյ Պլատոնովիչ Կլիմենտովը գնացքավարի ընտանիքի ավագ զավակն էր: Սովորել է Վորոնեժի ծխական դպրոցում, ապա 4-րդ դպրոցում, աշխատել է որպես արհեստավոր: Ծառայել է Կարմիր բանակում: Աշխատակցել է "Ժելեզնի պուտ", "Վորոնեժսկայա կոմունա", "Կրասնայա զվեզդա" թերթերին: 1931 թվականից ենթարկվել է հալածանքների, բանտարկված որդուց վարակվել թոքախտով, ինչից էլ մահացել է: Ընտանիքի անդամների հետ թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում:

Հղումներ [խմբագրել]