Անդրեյ Կուրսանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կուրսանովը (ձախից) և Ալեքսանդր Օպարինը լաբորատորիայում, 1938 թվական

Անդրեյ Լվովի Կուրսանով (հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8), 1902, Մոսկվա), բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը (բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ)։ 1935-1953 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1950 թվականից՝ դիրեկտորի տեղակալ), 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Կ.Ա.Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի դիրեկտոր։ «Ֆիզիոլոգիա րաստենիյ» («Փոյոօ- jiorHfl pacTeHHH») ամսագրի հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը (1954 թվականից)։ Կուրսանովը գիտական աշխատանքներով զարգացրել է բուսական բջիջներում ֆերմենտների ազդեցության ուսմունքը, Ալեքսանդր Օպարինի հետ հետազոտել թեյի և այլ բույսերում պարունակվող դաբաղանյութերը՝ տանին և այլն։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով, մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png