Անդրեյ Կոստրիչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոստրիչկին
Андрей Костричкин
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1901(1901-08-24)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 28, 1973(1973-02-28) (71 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Կրթություն«Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոց (1926)
Մասնագիտությունդերասան
Աշխատանք1925—1973
ԱշխատավայրԱ. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն և Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն
ԱմուսինՅանինա Ժեյմո
Պարգևներ և
մրցանակներ
 Andrei Kostrichkin Վիքիպահեստում

Անդրեյ Անդրեևիչ Կոստրիչկին (ռուս.՝ Андрей Андреевич Костричкин, որոշ աղբյուրներում՝ Ալեքսանդրովիչ[1][2], օգոստոսի 24, 1901(1901-08-24), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1973(1973-02-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոյի և թատրոնի դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կոստրիչկին ծնվել է 1901 թվականի օգոստոսի 24-ին, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

1926 թվականին ավարտել է «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինոարվեստանոցը և Լենինգրադի արվեստի ինստիտուտը։ 1938-1941 թվականներին դերասանն աշխատել է Լենինգրադի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1942 թվականից՝ Բլոկադայի թատրոնի դերասան (այնուհետև կոչվել է Վ․ Կոմիսարժևսկայայի անվան դրամատիկական թատրոն)։ «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինոարվեստանոցի իր ընկերների հետ մասնակցել է «Արջուկներն ընդդեմ Յուդենիչի», «Սատանայի անիվ», «Նոր Բաբելոն» համր ֆիլմերի ստեղծմանը։ Ամենահաջողվածը Ակակի Ակակիևիչի դերն էր Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքի էկրանավորման մեջ։ Արդյունքում Կոստրիչկինին հրավիրում էին խաղալու «փոքր մարդու» կերպարներ․ Չուչուգին («Ուրիշի պիջակը»), Յան Կնուկե («Յան Կնուկեի ամուսնությունը»), Բիրման («Քաղաքներ և տարիներ»), Իվանով («Քսաներկու դժբախտություն»), լատինագետ «Տարականիուս» («Կոնդուիտ»)։ Ձայնային ֆիլմերում Անդրեյ Կոստրիչկինը խաղացել է բացառապես դրվագներում՝ դռնապան («Աղջիկն շտապում է ժամադրության», 1936 թ.), ծերուկը հարսանիքում («Օտար հարազատներ», 1955 թ.), տնապայ («Սառցե թագուհին» հեքիաթ, 1966 թ.), Եսենինի պապը («Երգի՛ր, պոե՛տ․․․», 1971 թ.)։

Կինը՝ դերասանուհի Յանինա Ժեյմոն էր։ Դուստրը՝ Յանինա Կոստրիչկինան, աշխատում է ֆիլմերի կրկնօրինակման վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1925 Արջուկներն ընդդեմ Յուդենիչի սպիտակ գվարդիական
1926 Շինել Ակակի Ակակիևիչ Բաշմաչկին
1926 Սատանայի անիվ բախիչ
1927 Մ․ Գ․ Մ․՝ Մեծ գործի միություն Մեդոկի ծառա
1927 Փոքրիկ եղբայր
1927 Ուրիշի պիջակը գանձապահ Չուչուգին
1929 Սև առագաստ
1929 Նոր Բաբելոն գլխավոր խանութպան
1930 Մեռած հոգի հասարակության հոգի
1930 Մեր աղջիկները տեխնիկ Սմիրնով
1930 Քսաներկու դժբախտություն Իվանով, համաօպերատոր
1930 Քաղաքներ և տարիներ Ալբերտ Բիրման
1931 Մարդը բանտից Կարասյով, նավաստի
1931 Кинометла N3 թղթակից
1932 Փնտրում եմ հովանավորություններ գյուղացի Օսեչկին
1932 Փախստական
1932 Երեք զինվոր
1933 Առաջին դասակ Պյոտր, խոհարար
1933 Գիշերվա հաղթողները
1934 Анненковщина Զախար Վասիլևիչ
1934 Պորուչիկ Կիժեն զինվոր (տիտրերում նշված չէ)
1935 Խորտակված նավի գանձը լրագրող
1935 Յան Կնուկեի ամուսնությունը Յան Կնուկե
1936 Աղջիկն շտապում է ժամադրության դռնապան
1936 Կոնդուիտ լատինագետ «Տարականիուս»
1937 Սոխակ Վոլդիևսկի
1938 Զանգեզուր Դենիկինի գնդապետ
1939 Դեպք կիսակայարանում բակի հեքիաթասաց
1940 Դալնյայա ստանիցա Սամսոն պապ
1945 Դավիդ Գուրամիշվիլի քիմիկոս
1947 Գնացքը մեկնում է 10-ին բժիշկ
1947 Պիրոգով ուշացածը
1955 Ձյան վրայի հետքերը ծերուկ
1955 Օտար հարազատներ հարսանիքի ծերուկը
1956 Անմահության կրակը խուլը
1956 Ճշմարտության ճանապարհը Սվետայի հայր
1957 Փոթորիկ ճարտարապետ
1957 Ստեպան Կոլչուգին խուլ ծերուկ
1957 Բեկումնային պահին գանձապահ
1959 Չվճարված պարտք սպա
1961 Երկու կյանք մեքենավար
1962 Տասներեք հատ
1964 Լուսաբացին մահապատժի ենթարկվածները
1966 Սառցե թագուհին տնապայ
1966 Երեք հաստլիկները
1971 Երգի՛ր, պոե՛տ․․․ Եսենինի պապը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Костричкин Андрей Александрович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 212—213. — 640 с. — 100 000 экз. — ISBN (ИБ №105)
  2. Костричкин Андрей — Биография — Актеры советского и российского кино
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոստրիչկին» հոդվածին։