Անդրեյ Բեդնյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով
Андрей Александрович Бедняков
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա Մարիուպոլ
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրոնՔրիստոնյա
ԿրթությունNational University of Internal Affairs?
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, հաղորդավար, ճանապարհորդ և ՈՒՀԱ-ի խաղացող
Աշխատանք2009-ից մինչ օրս
ԱմուսինԱնաստասիա Կորոտկայա
 Andrey Bednyakov Վիքիպահեստում

Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով (ռուս.` Андрей Александрович Бедняков, մարտի 21, 1987(1987-03-21), Մարիուպոլ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի արտիստ, հաղորդավար[1], «Орёл и решка» նախագծի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բեդնյակովը ծնվել է 1987 թվականի մարտի 21-ին Ուկրաինայում` Մարիուպոլում։ Դպրոցն ավարտելուց հետո Անդրեյը 3 տարի աշխատել է Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատում։ Գործարանում աշխատանքի ժամանակ հեռակա կարգով ստանում է բարձրագույն կրթություն Խարկովի Ներքին գործերի համալսարանում։ Ավարտելուց հետո տեղափոխվում է Կիև։ Ելույթ է ունեցել Ուկրաինայի ՈւՀԱ-ում (КВН)։ 2011-2013 թվականներին եղել է «Орёл и решка» շոուի հաղորդավար «Интер» հեռուստաալիքում (2012 թվականից «Орёл и решка» նախագիծը ցուցադրվում է Ռուսաստանում «MTV Россия», 2013 թվականից հեռուստաալիքը կոչվում է «Пятница»)։

2012 թվականին «Ռժավսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմում տարել է էպիզոդիկ դեր։

Նաև հանդիսանում է «Большая разница»[2] նախագծի ուկրաինական տարբերակի մասնակից։ Նաև մասնակցել է «Звезданутые» և «Супергерои» նախագծերին։ 2014 թվականի հունվարին Բեդնյակովը հարսնացուի՝ Անաստասիա Կորոտկայայի հետ լքում է «Орёл и решка» նախագիծը և սկսում է աշխատել նոր պրոեկտում՝«Свидание со звездой», որի առաջին թողարկումը լույս է տեսել 2014 թվականի հունվարի 13-ին։ Ինչպես նաև 2014 թվականի հունվարի 26-ին սկսվում է նոր պրոեկտ՝«Как фишка ляжет»` նույն հաղորդավարների հետ[3]։

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Большая разница» (Ուկրաինա) (2009-2012), դերասան
  • «Орёл и решка» (2011-2013, «Интер», «MTV», հետագայում - «Пятница»)
  • «Большие чувства» (2013, «Пятница»), դերասան
  • «Здравствуйте, я ваша Пятница!» (2013, «Пятница»)
  • «Свидание со звездой» (2013-2014, «Пятница»)[4]
  • «Звезданутые» (2013, «Пятница»),դերասան
  • «Супергерои »(2013, «Пятница»), դերասան
  • «Как фишка ляжет» (2014, Пятница). Ծրագիրը դադարեցվել է առաջին թողարկումից հետո։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարի հանդիպել է Անաստասիա Կորոտկայայի հետ[5][6]։ 2013 թվականի օգոստոսին հայտարարվում է նրանց ամուսնության մասին, որը հետագայում արտիստը հերքել է[7]։ Հետագայում պարզվեց, որ հաղորդավարները միևնույն է ամուսնացել են[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անդրեյ_Բեդնյակով։ создадим с Кривошапко дуэт «Мариупольские пацики»
  2. Звезда «Большой разницы» Андрей Бедняков: «Боярский оценил мою пародию»
  3. ««Как фишка ляжет» на сайте телеканала «Пятница!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Свидание со звездой на телеканале «Пятница!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  5. Настя Короткая: Золотая карта выпадала мне три раза:
  6. Андрей Бедняков - ведущий Орел и Решка
  7. «Андрей Бедняков опроверг слухи о своей женитьбе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Андрей Бедняков: «Орла и решку» покинул не из-за усталости». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բեդնյակով» հոդվածին։