Անդրեյ Արխանգելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեյ Դմիտրիևիչ Արխանգելսկի (1879-1940), խորհրդային երկրաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1929 թվականից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1904)։ Եղել է Մոսկվայի համալսարանի (1918 թվականից) և Լեռնային ակադեմիայի (1924 թվականից) պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտի դիրեկտոր (1934-1939)։ Զբաղվել է ԽՍՀՄ տեկտոնիկայի ուսումնասիրությամբ, նստվածքային ապարների շերտագրության և համեմատական լիթոլոգիայի հարցերով։ Անդրեյ Արխանգելսկին գլխավորել է Կուրսկի մագնիսային խոտորման (1919-1924), Ղազախստանի (1936-1938) և ԽՍՀՄ եվրոպական մասի (1939-1940) երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համալիր արշավախմբերը։ Առաջ է քաշել ալյումինի հանքանյութերի լատերիտային առաջացումը հերքող՝ բոքսիտների նստվածքային ծագման տեսակետը։ Մերձսևծովյան նավթաբեր մարզի հետազոտման համար արժանացել է Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակի (1928

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png