Անդրեա դել Կաստանյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա դել Կաստանյո
իտալ.՝ Andrea del Castagno
Ի ծնեAndrea di Bartolodi Bargilla
Ծնվել էմոտ 1420
ԾննդավայրՍան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էօգոստոսի 19, 1457[1][2]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճԻտալական Վերածնունդ
ԺանրՎերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Holy Trinity, St Jerome, and Two Saints?, Խորհրդավոր ընթրիք և Աստվածածնի վերափոխման տոն
ՄեկենասներBernadetto de' Medici?
ԱշակերտներAntonio del Rincón?
 Andrea del Castagno Վիքիպահեստում

Կաստանյո (իսկական անուն-ազգանունը՝ Անդրեա դել Կաստանյո, Andrea del Castagno, մոտ 1420, Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - օգոստոսի 19, 1457[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ։ XV դ. կեսի ֆլորենցիական արվեստի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ։ Հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում, ինչպես նաև Վենետիկում (1442 թ.)։ Կատարել է «Ինը հանրահայտ մարդկանց» (Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի և ուրիշների) պատկերող որմնանկարներ (1445—1457 թթ. միջև), այժմ Ֆլորենցիայի Ս. Ապոլլոնիա մենաստանում, որը վեր է ածվել Կաստանյոյի թանգարանի։ Կաստանյոյի գեղանկարչությանը բնորոշ է պլաստիկ ծավալների կերպավորումը, հնչեղ գուներանգը, դրամատիզմը (Ֆլորենցիայի Սանտիսիմա-Աննունցիատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարները, 1454—55 թթ.)։ Կաստանյոյի ստեղծած առնական կերպարները մարմնավորում են Վերածննդի դարաշրջանի մարդու գծերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա դել Կաստանյո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 278