Անդրեա Սանտա Կրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրեա Սանտա Կրուս (Santa Cruz) (1792—1865), Բոլիվիայի և Պերուի պետական ու քաղաքական գործիչ, մարշալ։

Եղել է Իսպանիայի թագավորական բանակի գնդապետ։ 1820 թ. անցել է անկախության համար պայքարողների կողմը, կռվել է Խուան Սան Մարնոյի - Ս․ Բոլիվարի բանակներում։ 1829 - 1839 թթ. Բոլիվիայի պրեզիդենտն էր։ Անցկացրել է մի շարք վարչաֆինանսական ռեֆորմներ, ուժեղացրել կենտրոնական իշխանությունը։ Օգտվելով Պերուում մղվող երկպառակտչական պայքարից՝ ներխուժել է Պերու ու իրեն հռչակել Պերուի ու Բոլիվիայի կոնֆեդերացիայի (որը կազմալուծվել է Չիլիի հարձակման հետևանքով) պրոտեկտոր (1836—39)։ 1843 թվականին Սանտա Կրուսը փորձել է վերստին գրավել իշխանությունը Բոլիվիայում, սակայն պարտվել է և վտարանդվել Ֆրանսիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png