Անդրեա Բարձալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Բարձալի
իտալ.՝ Andrea Barzagli
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Ֆիեզոլե, Իտալիա
Հասակ 186 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 2001 Իտալիա Ռոնդինելա 51 (3)
2001 - 2003 Իտալիա Ասկոլի 46 (2)
2003 - 2004 Իտալիա Կիևո 29 (5)
2004 - 2008 Իտալիա Պալերմո 142 (3)
2008 - 2011 Գերմանիա Վոլֆսբուրգ 75 (1)
2011 - ներկա Իտալիա Յուվենտուս 120 (1)
Ազգային հավաքական
2004 - ներկա Իտալիա Իտալիա 51 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2014

Անդրեա Բարձալի[1] (իտալ.` Andrea Barzagli, մայիսի 8, 1981(1981-05-08)[2][3][4], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պաշտպան, ով հանդես է գալիս իտալական «Յուվենտուսում» և Իտալիայի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոնդինելա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձալին սկսել է իր կարիերան իտալական «Ռոնդինելա» ակումբում, որտեղ հանդես է եկել 1998-2000 թվականների ընթացքում։

«Ասկոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Բարձալին տեղափոխվել է «Ասկոլի», որտեղ անցկացրել է 2 տարի։

«Կիևո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իտալական «Կիևոյի» հետ։

«Պալերմո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2008 թվականների ընթացքում Բարձալին անցկացրել է «Պալերմոյում»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 142 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

«Վոլֆսբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բարձալին տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Թիմի կազմում Բարձալին դարձել է Գերմանիայի չեմպիոն։

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 27-ին Բարձալին պաշտոնապես դարձել է թուրինյան «Յուվենտուսի» ֆուտբոլիստ[5]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի նոյեմբերին Անդրեան իր դեբյուտն է նշել Իտալիայի ազգային հավաքականի կազմում՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Բարձալին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո2012-ին, դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի չեմպիոն - 2009
  • Իտալիայի չեմպիոն - 2012, 2013, 2014, 2015
  • Իտալիայի գավաթակիր - 2015
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2012, 2013
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2015
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր -2004
  • Աշխարհի չեմպիոն - 2006
  • Եվրոպայի փոխչեմպիոն - 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barzagli Արխիվացված 2015-09-23 Wayback Machine — Dizinario italiano multimediale e multilingue d’Ortografia e di Pronunzia.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «VfL Wolfsburg Andrea Barzagli wechselt zu Juventus Turin» (գերմաներեն). Offizielle Website der VfL Wolfsburg. 2011 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Բարձալի» հոդվածին։