Անդրանիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Վարդանյան
Ծնվել էապրիլի 6, 1946 (78 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գյումրի, Շիրակի մարզ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս
ԱշխատավայրԵՊՀ պատմության ֆակուլտետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Վարդանյան (ապրիլի 9, 1946(1946-04-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թ. ապրիլի 9-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1955 թ. Վարդանյան ընտանիքը փոխադրվում է Թալինի շրջանի Արտենի ավանը։ 1964 թ. արծաթե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1965–1970 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1970–1973 թթ. ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ԽՍՀՄ Պատմություն» մասնագիտությամբ։ 1976–1984 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես լաբորանտ, ապա պրոֆեսոր Վ. Ռշտունու անվան կաբինետի վարիչ։ 1981 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի գյուղացիության սոցիալ-տնտեսական վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914 թ. փետրվար - 1917 թ.)» թեմայով։ 1984 թվականից որպես դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես ԽՍՀՄ պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, ապա՝ դոցենտ։ 1991 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում։ Դասավանդում է Ռուսաստանի պատմություն և նեղ մասնագիտական մի շարք դասընթացներ։ Ավելի քան մեկ տասնյակ գիտական և ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]