Անդրանիկ Սողոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սողոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Փայլակի Սողոյան (մականունը՝ Զապ), հայազգի «օրենքով գող»։ Ծնվել է Լենինականում 1968 թ․ հուլիսի 23-ին։ 2007 թ․ պատվիրել է մի հայ գործարարի սպանությունը, սակայն վարձու մարդասպանը երկու անգամ սխալվել և այլ անձի նկատմամբ է մահափորձ իրականացրել[1]։ Չեխիայում հեռակա կարգով 22 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 2014 թվականի հոկտեմբերին նրա նկատմամբ հայտարարվել է եվրոպական հետախուզում[2]։ 2014 թվականի հոկտեմբերի 28֊ին Սողոյանը ձերբակալվել է Երևանում և նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանք[3]։

2015 թ․ հունվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը և Սողոյանը ազատ է արձակվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]