Անդրանիկ Ճաղարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան
Ծնվել է1916, մայիսի 12 (մայիսի 25)
ԾննդավայրԱստղաշեն, ԼՂՀ Ասկերանի շրջան
Մահացել է1985, մայիսի 22
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ, մարդաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԶավակներԼևոն Ճաղարյան

Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան (1916, մայիսի 12, մայիսի 12, 1916(1916-05-12), Աստղաշեն - մայիսի 22, 1985(1985-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ, մարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպիչներից է։ 1957-1960 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, (1958 թվականին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում), 1960-1982 թվականներին՝ ԵԲԻ վիրահատական վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ[1]։

Անդրանիկ Ճաղարյանի հուշատախտակը Երևանում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակածն անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով կերպարվեստագետի արտակարգ ձիրքով՝ նա ինքն է ստեղծել իր գրքերի բոլոր գունավոր ատլասները։ Մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ։ 1970 թվականին ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա, 1978 թվականին ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ։ Վերականգնել է Պետրոս Դուրյանի (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտական և Շենգավիթում 6 հազար տարի առաջ ապրած բնիկների դեմքեր։ Այդ դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը։ ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ (1967)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ մրցանակ (Բրյուսել, 1958)
  • ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Բուրդենկոյի անվան մրցանակ (1961)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճաղարյան Ա. Ջ., Սրտի վիրաբուժության նվաճումները, 1959։
  • Օպերատիվ վիրաբուժություն և տեղագրական անատոմիա, Ե., 1969։
  • Պետրոս Դուրյան։ Դեմքի վերականգնումը, Ե., 1971։
  • Атлас врожденных пороков сердца и магистральных сосудов, М., 1957;
  • Атлас хирургии сердца, Е., 1961;
  • Внешняя морфология лица и пластическая реконструкция, Е., 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։