Անդրանիկ Թերզյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Թերզյան (1927 - 1952, ապրիլի 20) - հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947-ից:
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1942-ին ավարտել է տեղի վեցամյա վարժարանը, 1945-ին` ամերիկյան կոլեջը: 1946-ին ներգաղթել է Հայաստան: 1947-52-ին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Մահացել է 1952-ին:[1]
[խմբագրել] Անդրանիկ Թերզյանի երկերի մատենագրություն
- Արևելք (բանաստեղծություններ), Հալեպ, տպարան «Անի», 1946, 69 էջ:
- Արևելք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1948:
- Երգեր, Երևան, Հայպետհրատ, 1952:
- Հուշաքար, Երևան, Հայպետհրատ, 1955:
- Բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1967:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1981) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 152.