Անդյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդյան կատու
Անդյան կատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Փոքր կատուներ
Ցեղ Վագրային կատուներ
Տեսակ Անդյան կատու
Լատիներեն անվանում
Leopardus jacobitus
Հոմանիշներ
  • Oreailurus jacobita

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 726254
NCBI 338155

Անդյան կատու (լատ.՝ Leopardus jacobitus), հարավամերիկյան կատվազգի (Felidae)։ Բնակության վայրի դժվարամատչելիության պատճառով այս տեսակը վատ է ուսումնասիրված։

Արտաքին տեսքը[խմբագրել]

Անդյան կատուն արտաքնապես հիշեցնում է պամպասյան կատվին, որը հանդիպում է նույն տարածաշրջանում։ Երկու տեսակների միջև տարբերությունների հարցը ուսունասիրությունների առարկա է գիտնականների մոտ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն միայն մի քանի նմուշ թանգարաններից։ Այս կատվի երկարությունը կազմում է 70 սմ, պոչի երկարությունը՝ 45 սմ, զանգվածը՝ 4-7 կգ։ Մորթին բավականին երկար է՝ ցրտերից պաշտպանվելու համար։ Գունավորումը մոխրագույն-շագանակագույն է, սև խալերով։ Պոչի վրա ունի օղականձև նախշ։

Տարածվածությունը և կենսակերպը[խմբագրել]

Անդյան կատուն համարվում է Հարավային Ամերիկայի ամենահազվադեպ հանդիպող կատվազգին։ Տարածված է Անդերում. նրա արեալը ձգվում է հարավային Պերուից Բոլիվիայի հարավ-արևմուտքով մինչև Արգենտինայի հյուսիս-արևմուտք։ Հավանաբար նախընտրում է բնակվել 3000-5000 մ բարձրությունների վրա։

Սնվում է մանր կաթնասուններով, սակայն, ինչպես բոլոր կատվազգիները, բավական ճկուն է որսի ընտրության հարցում։

Գրականություն[խմբագրել]

  • D. E. Wilson und D. M. Reeder։ Mammal Species of the World. Johns Hopkins University Press, 2005. ISBN 0-8018-8221-4