Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն
Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն անգլ.՝ Andin. Armenian Journey Chronicles | |
---|---|
Երկիր | |
Ժանր | Վավերագրական |
Թվական | 2014 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Գինեյ |
Պրոդյուսեր | Հրանտ Սահակյան |
Երաժշտություն | Լուիս Արգուելյես |
Կինոընկերություն | Օրիոն |
Տևողություն | 128 րոպե |
IMDb | ID 4060466 |
Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն (անգլ.՝ Andin. Armenian Journey Chronicles), կինոռեժիսոր Ռուբեն Գինեյի[1] կողմից նկարահանված էպիկ վավերագրական ֆիլմ հայ-չինական և հայ-ասիական պատմական կապերի մասին։ Ֆիլմը 2014 թվականի դրությամբ արժանացել է մի շարք մրցանակների[2][3][4]։
Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի գլուխներից բաղկացած ֆիլմը պատմում է Եվրոպական ու Ասիական երկրների միջև վաղ շրջանից մինչև այսօր գոյություն ունեցած մշակութային, ռազմական և կրոնական կապերի մասին։ Առաջնահերթ դեր է խաղում Հայաստանի մասնակցությունը այդ կապերի հաստատման և զարգացման հարցում։ Ֆիլմի որոշ մասը տրամադրված է Մետաքսի ճանապարհին և Համեմունքի ուղուն՝ կարևորագույն պատմական տարրերին։
Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում չինական հեռուստաալիքներից մեկի պատվերով նախատեսված էր կարճամետրաժ ֆիլմ պատրաստել, սակայն հետագայում պրոյեկտը մեծ ծավալ ստացավ հիմնվելով հայկական բազմաթիվ հետքերի վրա Միջին Ասիայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Նկարահանման խումբը երեք տարվա ընթացքում անցավ 80.000 կմ տարածություն՝ այցելելով 11 երկիր և 72 քաղաք աշխարհով մեկ[5]։
Ինչպես ասում է ֆիլմի ռեժիսոր՝ Ռուբեն Գինեյը.
Մենք ստիպված էինք ճանապարհորդել և նկարահանել այն ինչ տեսնում էինք հայերի հետ կապված. հակառակ դեպքում մեզ ուղղակի չէին հավատա։ |
Պատմական հայտնագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականի փետրվար ամսին նկարահանման խմբին հաջողվեց գտնել Պանտուսովի կայրակը, որը 1894 թվականից կորցված էր համարվում[6]։
- Առաջին անգամ մեծ էկրանի վրա և հանրային հեռուստատեսությունով ցուցադրվեցին ստորջրյա նկարահանումները Կարիբյան Ծովում, որտեղ 2007 թվականին գտնվել է հանրահայտ ծովահեն Վիլյամ Քիդդի կողմից զավթած հայկական նավը։
- Նկարահանվել է Հեթում պատմիչի լատիներեն ձեռագիրը, որտեղ նշված է հայոց թագավոր Հեթում Ա-ի ճանապարհորդությունը Չինաստանի սահմանի մոտ 1254 թվականին[7][8]։ Հետաքրքին այն է, որ Մակրո Պոլոն այդ ժամանակ ընդամենը մեկ տարեկան է եղել։
- 2012 թվականին Սերամպոր քաղաքում, որը գտնվում է Բենգալյաում, մի քանի տասնյակ կիլոմետր Կոլկաթայից հարավ հայտնաբերվել է առաջին Աստվածաշունչը չինարեն լեզվով, որի հեղինաքն է հայ երիտասարդ Ջոաննես Լասսարը (Ղազարյանը)։ Ֆիլմում ցուցադրվում է նրա իսկ կողմից կատարված աշխատանքը։ Այդ հրատարակչությունը լույս է տեսել առաջին անգամ 1813 թվականին։
- 2012 թվականին Ռուբեն Գինեյը արշավախումբ հավաքեց Իսիկ-Կուլ լճի հատակը որոնելու նպատակով[7]։ Ըստ միջնադարյան քարտեզին՝ Կատալոնյան Ատլասին, Իսիկ-Կուլի շրջակայքում է գտնվում հայկական առասպելական վանքը։
- Մեքսիկայի ազգային արխիվում հայտնաբերվել է մի հետաքրքիր փաստաթուղթ, որը ցույց է տալիս հայերի առկայությունը Ամերիկյան մայրցամաքում դեռ վաղ շրջանին։ Առաջին հայերը ճանապարհ էին բռնում դեպի Ակապուլկո չինական քաղաք Կանտոնից։
- Ստեղծվել է Դվին քաղաքի 3D մոդելը[9]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014 - Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության "Նվարդ" մրցանակ (ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոն)
- 2014 - Ժյուրիի հատուկ մրցանակ և հանդիսատեսի ընտրության մրցանակ (ՆՈՒՌ կինոփառատոն, Տորոնտո)
- 2015 - Հայաստանի նախագահի մրցանակ[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռուբեն Գինեյ, անձնական էջը Ֆեյսբուքում
- ↑ https://style.news.am/arm/news/15084/osketsiranyan-selfin-haxtoxnery-hatuk-mrcanaknern-u-paratoni-pakman-ayl-manramasner.html
- ↑ http://style.arka.am/hy/armstyle/cinema/andin-hayots-chanaparhordowtyan-taregrowtyown-vaveragrakan-filmi-hamashkharhayin(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ http://golosarmenii.am/article/23679/tajny-kamnya-s-kitajskoj-granicy
- ↑ 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=JI_N1a1lhIk
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Andin. Armenian Journey Chronicles»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Հայ-չինական կապերի տարեգրությունը
- Aravot Shantum. 09.09.2014
- Shanghai Daily Report
- Հայկական մանրադրամները Չինաստանում(չաշխատող հղում)
|