Անգլիական հովվաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիական հովվաշուն
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհԱնգլիա Անգլիա
Առանձնահատկություններ
Զանգված18-27
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
Անգլիական հովվաշուն

Անգլիական հովվաշուն (անգլ.՝ English Shepherd), պատկանում է ծառայողական[1] շների ցեղին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցեղը միտումնավոր ստեղծել են ամերիկացի ֆերմերները, ձգտելով կատարելագործել հին հովվաշներին։ Արդյունքում ստացվել է դիմացկուն և աշխատասեր շուն, ընդունակ ինքնուրույն կառավարելու նախիրը։ Անգլիական հովվաշան նախնիները տարբեր տեսակի կոլիներ էին, որոնք բերվել են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վաղ վերաբնակիչների կողմից, ուստի այն ընդհանուր ծագումնաբանություն ունի ժամանակակից կոլիների և ավստրալական հովվաշների հետ[2][3]։ Անգլիական հովվաշան նախնիներին հիմնականում պահում էին արևելյան նահանգների ֆերմերային տնտեսություններում, որպես ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների հովիվ, չնայած այն նաև ծառայում էր որպես պահապան շուն, առնետապահ[3]։ Անգլիական հովվաշունը Միացյալ Նահանգների կինոլոգիական ակումբի կողմից գրանցվել է 1927 թվականին։ Իսկզբանե տվյալ ցեղատեսակն անվնաում էին ֆերմերային հովվաշուն, բայց 2003 թվականին այն վերանվանեց անգլիական հովվաշուն[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական հովվաշունը միջին չափի շուն է, որի քաշը 40-65կգ է, հասակը՝ 18-23սմ։ Սովորաբար այն ունի չորս տարբեր գունային համակցություններ՝ սև և սպիտակ, սև և մոխրագույն, սպիտակ կամ երեք գույներով (սև, սպիտակ և մոխրագույն)[2][3]։ Ըստ ցեղատեսակի բնութագրության՝ մորթին կարող է լինել ուղիղ, ալիքաձև կամ գանգուր, բացառությամբ մռութի, գլխի և ոտքերի առջևի մասի, որտեղ այն կարճ է և հարթ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Все о собаках — Английская овчарка (English Shepherd)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  2. 2,0 2,1 Mehus-Roe, Kristin (2009). Original dog bible: the definitive source for all things dog. Irvine, CA: BowTie Press. էջ 284. ISBN 9781935484899.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Vorwald Dohner, Janet (2016). Farm dogs: a comprehensive breed guide to 93 guardians, herders, terriers and other canine working partners. North Adams, MA: Storey Publishing. էջեր 168–170. ISBN 9781612125930.
  4. «Breed Standards : English Shepherd | United Kennel Club (UKC)». www.ukcdogs.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]