Անգլաշոտլանդական սահման
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլաշոտլանդական սահմանը, Անգլիայի և Շոտլանդիայի միջև պետական սահմանն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասում: Ունի մոտ 154 կմ ձգվածություն: Սահմանով անցնում է Թվիդ գետը: Սահմանի ափերը արևմուտքում ողողվում են Սոլուեյ ֆերտ ծոցի ջրերով: Սահմանը գծվել է 1723թ-ին Անգլիայի և Շոտլանդիայի միջև կնքված Յորքի պայմանագրով: