Անգարա-Բուրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգարա-Բուրուն
ուկրաիներեն՝ Ангара-Бурун
Տեսարանը Դեմերջի-Յայլայից
Տեսակլեռ
ԵրկիրՈւկրաինա
Վարչատարածքային միավորՂրիմի Ինքնավար Հանրապետություն[1]
Աշխարհագրական
տեղադրություն
Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա
ԼեռնաշղթաՂրիմի լեռներ և Չատիր Դաղ
Լեռնային համակարգՉատիր-Դաղ, Ղրիմի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1453[2]

Անգարա-Բուրուն[3], լեռնագագաթ Ղրիմի լեռների հիմնական լեռնաշղթայի կենտրոնական մասում, տեղաբաշխված է Չատիր-Դաղ[4] զանգվածի արևելյան մասում, Վերին Կուտուզովկա ավանից (Ալուշտա) 6 կմ հյուսիս-արևմուտք։

Գագաթը կոնաձև է, զառիվայր հարավային և արևմտյան լանջերով, արևելյան մասը զառիվեր ժայռոտ պատեր են, որոնք իջնում են մինչև անտառոտ ստորոտները։

Բարձրությունը ծովի մակերևույթից 1453[2] մ է։ Կազմված է կրաքարերից։ Ստորոտներին հաճարենու անտառներ են, գագաթային մասը ծածկված է լեռնային մարգագետիններով։

Անվանումը ծագում է Անգարա[5] գետից, որն էլ իր հերթին ծագում է թուրքերեն անգարա - «ճեղք», «ձոր», «կիրճ» բառից։

Անգարա-Բուրուն լեռան մոտ գտնվող հայտնի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղձիի ձոր - ոչ մեծ կիրճ Անգարա-Բուրունի գագաթից հյուսիս, Չատիր-Դաղի հարավային լանջերին։ Մի մասում աճում են գեղձիներ։
  • Հաճարենիների բացատ - զբոսաշրջիկական կայանատեղի Անգարա-Բուրունի ստորոտում, գագաթից հարավ-արևելք։
  • Դպրոցական բացատ - զբոսաշրջային կայանատեղի Անգարա-Բուրունի ստորոտում, գագաթից հարավ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 «OpenStreetMap — Կետ. Անգարա-Բուրուն». openstreetmap.org. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
  3. «Անգարա-Բուրունը քարտեզի վրա» (ռուսերեն). geokrym.narod.ru. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
  4. «Անգարա-Բուրուն լեռ, Ղրիմ» (ռուսերեն). 7ways.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
  5. «Ղրիմի անվանումաբանություն. Ալուշտա - Արբատի սլաք». Ղրիմի մեծ տեղանվանումաբանական բառարան (ռուսերեն). crimean-titles.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգարա-Բուրուն» հոդվածին։