Անավարտ թռիչք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անավարտ թռիչք
Անավարտ թռիչք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրդրամա
Թվական2015
Պրեմիերափետրվարի 20, 2015
Լեզուհայերեն
ՌեժիսորԵլենա Արշակյան[1]
ՊրոդյուսերԱրմեն Գրիգորյան
Սցենարի հեղինակԱնահիտ Մխիթարյան
ԴերակատարներՏաթև Հովակիմյան
Տիգրան Մակարյան
ՕպերատորՀրաչ Մանուչարյան
ԵրաժշտությունՔրիստինե Պեպելյան[2]
ՆկարիչներԳոհար Պարույրյան
ԿինոընկերությունՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
Sharm Pictures
Տևողություն80 րոպե
Բյուջե$300 000
ՏեղայնացնողSharm Holding
IMDbID 4464310
ԿինոՊոիսկID 885686
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=PYoH3GQpgBA

«Անավարտ թռիչք», Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Շարմ» հոլդինգի համատեղ ջանքերով նկարահանված լիամետրաժ սիրային դրամա` հիմնված իրական պատմության վրա։ Ֆիլմը նվիրվել է Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռի աղետի (2006, մայիսի 3) զոհերի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարարվեստի ուսումնարանի ուսանողուհի Արևիկի և բռնցքամարտիկ Սևակի միությանը խոչընդոտող հանգամանքները զարգանում են այնպես, որ սիրահարները ստիպված են լինում հեռանալ, փախչել երկրից, տղայի որոշմամբ՝ մեկնել Սոչի։ Բայց աղջկա հայրը կանխում է դստեր փախուստը. տղան օդանավակայանից միայնակ է ուղևորվում Սոչի։ Աղջիկն օդանավակայան է հասնում մի քանի րոպե ուշացումով, երբ ինքնաթիռն արդեն մեկնել էր։ Կարճ ժամանակ անց տարածվում է Airbus A320 ինքնաթիռի Սև ծովն ընկնելու մասին գույժը։ Աղջիկը կորցնում է սիրած տղային, բայց նախախնամության կամքով նրանց սերն ու միությունը շարունակվում է, շարունակվում է այն փոքրիկի մեջ, որը նրանց արգելված սիրո պտուղն է[3][4]։

«Անավարտ թռիչք» ֆիլմի ավարտին գրվում են այն 113 ուղևորների անունները, որոնք 2006 թվականի մայիսի 3-ին ավիավթարի զոհ են դարձել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմա, երբ նորից եմ նայում ֆիլմը, տեսնում եմ, որ կան թերություններ. դրանք որոշ մարդիկ կարող է և չնկատեն։ Եթե սցենարը հիմնված չլիներ իրական պատմության վրա, գուցեև որոշ բաներ ես՝ որպես սցենարիստ, փոխեի։ Բայց պետք է հավատարիմ մնայի իսկությանը, ճշմարիտ պատմությանը, չէ՞ որ իմ առջև խնդիր կար՝ ներկայացնել ինձ վստահված անձնական պատմությունը։ Կարծիքներ կան, որ ֆիլմի ավարտը թույլ է. ես չէի կարող սցենարում փոխել եղելությունը։ Սա մեր առաջին քայլն է կինոյում. հուսով եմ՝ հաջորդներն ավելի լավ կստացվեն։
- Անահիտ Մխիթարյան, ֆիլմի սցենարի հեղինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ելենա Արշակյան
  2. Քրիստինե Պեպելյան «Անավարտ թռիչք»
  3. ««Անավարտ թռիչք»՝ նվիրված Սոչիի ավիավթարի զոհերի հիշատակին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  4. Ֆիլմ՝ Երևան-Սոչի անավարտ թռիչքի վերաբերյալ. «Ինքնաթիռի տեսարանների հետ կապված ամեն հարցում փորձել ենք շատ զգույշ լինել, որ ավելորդ անգամ չցավեցնենք զոհերի հարազատներին»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]