Անասնաբուժական միջատազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջատազերծում անասնաբուժական, միջատների և տզերի ոչնչացումը կենդանիների վրա, անասնապահական, թռչնաբուծական շենքերում, ֆերմաների տարածքում, պահեստներում, կենդանական ծագման հումքի վերամշակման ձեռնարկություններում, սպանդային կետերում, մսի կոմբինատներում են։ Լինում է կանխարգելիչ (կատարվում է պարբերաբար՝ միջատների և տզերի զանգվածային բազմացումը և տարաբնակեցումը կանխելու նպատակով) և ոչնչացնող (միջատներին և տզերին զարգացման բոլոր փուլերում վնասազերծելու նպատակով)։ Միջատազերծում կատարվում է քիմիական, ֆիզիկական, մեխանիկական, կենսաբանական մեթոդներով։ Լայնորեն կիրառվում է քիմիական մեթոդը (օգտագործվում են քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, անօրգանական միացություններ, ինչպես նաև բուսական միջատասպաններ)։ Մշակումը կատարվում է հականեխիչ մեքենաներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 585