Անապատային քարաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային քարաթռչնակ
Անապատային քարաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Քարաթռչնակ
Տեսակ Անապատային քարաթռչնակ
Լատիներեն անվանում
Oenanthe deserti
(Temminck, 1825)
Հայերեն տարանուններ

Քարակեցիկ

Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 561647
NCBI 245060

Անապատային քարաթռչնակ (լատին․՝ Oenanthe deserti), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14-15 սմ է, թևերի բացվածքը՝ 24, 5-29 սմ։ Մարմինը վերևից միատարր բաց մոխրավունից դեղին-դարչնագույն է, թևերը և ունկընկալները՝ ավելի մուգ, հոնքը՝ բաց գույնի։ Մարմինը ներքևից բաց դարչնագույն-դեղին է, կոկորդը և ներքևապոչը՝ սպիտակավուն։ Ձմռան վերջին արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, և գլխի ստորին մասի սև հատվածը տարածվելով միաձուլվում է առավելապես սև թևերի հետ։

Տարավածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստում է քարերին կամ հողաթմբերին, գետնի վրա շարժվում է արագ թռչկոտելով։ Բնակվում է չոր տափաստաններում, կիսաանապատներում, հերկած դաշտերում։ Սնվում է անողնաշարավորներով։

Հայաստանում հայտնաբերվել է 1995-ին։ Կարիք ունի տարածման շրջանների, թվաքանակի, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։