Անանիա Թարգմանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանիա Թարգմանիչ
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունթարգմանիչ և աստվածաբան
Ազգությունհայ

Անանիա Թարգմանիչ (Անանիա Սյունեցի, Անանիաս, Անանե) (ծննդյան և մահվան թվականները անհայտ), V դարի առաջին հայ թարգմանիչներից, մատենագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։ Սահակ Ա Պարթևը նրան ձեռնադրել է Սյունյաց եպիսկոպոս (ենթադրաբար՝ 415 թվականին)։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ աթոռակալել է շուրջ 42 տարի՝ «պայծառացնելով Սյունյաց աթոռը»։ Մեսրոպ Մաշտոցի կենսագիր և աշակերտ Կորյունը և պատմահայր Մովսես Խորենացին որոշ տեղեկություններ են հաղորդում Անանիա Թարգմանչի մասին։ Անանիա Թարգմանիչը ուղեկցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Գողթնի առաջին քարոզչության ընթացքում, գործակցել է նրա հետ՝ Սուրբ Գիրքը թարգմանելիս և աղվանական գիրն ստեղծելիս, աղվաներեն թարգմանել որոշ կրոնական գրքեր։ Անանիա Թարգմանիչը մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին (444), իսկ Արտաշատի ժողովին (449) եպիսկոպոսական գահնամակում զբաղեցրել է առաջին տեղը։ Անանիա Թարգմանչի գրչին են պատկանում «Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի՝ ի խորհուրդ Յովհաննու մարգարէի» և «Յաղագս Յովհաննու Մկրտչի, Անանիայի վարդապետի ասացեալ» խորագրով ճառերը՝ աստվածաբանական բովանդակությամբ, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Իրինեոսի գործերի հայերեն թարգմանությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362